Մահացած մարդկանց նվիրաբերած աչքերի բջիջները կարող են տեսողություն տալ կույրերին. այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները առնետների վրա փորձարկում կատարելուց հետո։

Փորձերը ցույց են տվել, որ մարդկային բջիջները կարող են մասնակիորեն վերականգնել լիովին կույր առնետների տեսողությունը, հաղորդում են Stem Cells Translational Medicine կենտրոնի հետազոտողները։

Ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ բուժումից հետո վերականգվել է ուղեղի եւ աչքերի միջեւ եղած էլեկտրական ազդակների 50%-ը։ Լոնդոլի համալսարանական քոլեջի թիմը կարծում է, որ համանման արդյունքը մարդկանց մոտ կարող է լավացնել կյանքի որակը, թեպետ չի կարող ապահովել կարդալու համար բավարար տեսողություն։ Մարդկանց վրա փորձարկումները կարող են սկսվել երեք տարվա ընթացքում։

Դոնորական եղջերաթաղանթը արդեն օգտագործվել է բժշկության մեջ տեսողությունը լավացնելու համար, բայց Օֆտալմոլոգիայի ինստիտուտի թիմը պատվաստել է աչքի ետնամասից վերցրած բջիջների հատուկ տեսակը։ 

Հետազոտողներից մեկը՝ պրոֆեսոր Աստրիդ Լիմբը BBC-ին պարզաբանել է, թե ինչ կարող են տալ ապագայում մարդկանց այս պատվաստումները. «Նրանք, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա կարդալ կամ հեռուստացույց դիտել, բայց կկարողանան տեղաշարժվել տան մեջ, սեղանին դեմ չառնելով, կկարողանան իրենց համար սուրճ լցնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել