Գաղտնիք չէ,որ որոշ չինովնիկներ առիթը բաց թեն թողնում և չարաշահելով իրենց աթոռային դիրքը գումարներ են ցանկանում շորթել առանց այդ էլ սնանկ մեր համաքաղաքացիներից: Զանգը, որ ստացա ընկերուհուս կողմից ստիպեց գրել ու հասարակության դատին հանձնել ևս մեկ դեպք:
Զարմանալի է, բայց փաստ,որ դպրոցներում կրկին գործում է «Ֆոնդի Փող» ասված երևույթը ու դեռ որոշ օլիգարխիկ ծնողներ, որոնց համար այդ 5000 դրամը ընդհամենը ամեն օրվա ծամոնի փող է ,շարունակում են կատարել տնօրենների հրամանները: Ցավոք կրկին փաստացի տեսնում ենք մի իրավիճակ,որը ակնհայտ կամ տնօրենների կամ կրթության նախարարության անտարբերության արդյունքն է:
Հարգելի պ. Արմեն Աշոտյան անշուշտ հասկանում եմ, որ ֆիզիկապես չեք կարող վերահսկել բոլոր դպրոցներում տեղի ունեցող իրավիճակները:Հետևաբար ցանկացա տեղեկացնել Ձեզ, որ կան դեռ շատ դպրոցներ, որոնք շարունակում են գումար հավաքել տարբեր պատճառներով` պահակի փող, հավաքարարի փող, ֆոնդի փող, հանդեսների փող և այլն...: Վստահ եմ որ կարձագանքեք և խնդրին շուտափույթ լուծում կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել