Ոսկեպար սահմանամերձ գյուղի ապագա խաղահրապարակի մի մասը.

Արդեն գրել էի, որ սահմանամերձ Ոսկեպար և Չինարի գյուղերում ուզում ենք խաղահրապարակներ կառուցել;)

Մեկնարկն արված է և Nazeni Hovhannisyanն ինձ այսօր փոխանցեց այս հրաշք ճոճանակը, «տնակ-սղարանը» և հեծանիվը, որոնք շուտով տեղ կզբաղեցնեն Ոսկեպարի խաղահրապարակում:

Հուսով ենք շատ արագ կազմակերպել և իրականացնել այս երկու սահմանամերձի գյուղերի խաղահրապարակների կառուցումը և անցնել երրորդ ու չորրորդ գյուղերին;)

Եթե ուզում եք աջակցել նախագծին, կարող եք դիմել ինձ կամ ԲլոգՆյուզին;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել