Լևոն Արոնյանը Ցյուրիխի գերմրցաշարում, որին մասնակցում էին աշխարհի 6 ուժեղագույն շախմատիստներ, զբաղեցրեց 2-րդ տեղը, միավորներով զիջելով միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Սա շատ լավ ցուցանիշ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Արոնյանը Ցյուրիխ էր գնացել Հոլանդիայի Վեյկ Ան Զե քաղաքում Tata Steel Chess Masters մեկ այլ գերմրցաշարի չեմպիոն դառնալուց անմիջապես հետո, առանց հանգստի հնարավորություն ունենալու:

Ցյուրիխի մրցաշարում Լևոն Արոնյանը երկու պարտիա խաղաց աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որոնցից մեկն ավարտվեց ոչ ոքի, իսկ մյուսում մեր Լևոնն ուղղակի ջախջախեց Մագնուսին, ով շատ վաղուց ոչ մի պարտություն չէր կրել:)))

Հպարտ ենք Քեզանով Լևոն ջան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել