Սպիտակ աղավնին թռչում է երկինք` թեւերը բաց արած, և քամին փչում է նրա վրա, բայց աղավնին ուժ է տալիս թեւերին եւ ուզում ավելի վեր բարձրանալ, ո՞ւր կամ ո՞ւմ հասնել, ի՞նչ է ուզում աղավնին, ինչո՞ւ է դեմ կանգնում քամուն: Խենթ այս կյանքում մարդ լույս աշխարհ է գալիս պայքարով եւ շարունակում է ապրել պայքարով: Հնում ասում էին, եթե շնչում ես ուրեմն պայքարում ես: Մեզ սպառազինվել է հարկավոր պայքարելու համար, եւ այդ զենքը, որով պետք է զգեստավորվենք մեր երեք սրբություններն են` Հավատք, Հույս եւ Սեր: Սրբություններն ընդունելու համար մեզ հարկավոր է ինքնաճանաչում: Ճանաչենք մեզ, թե ինչու ենք կյանքի կոչված, որտեղից եկանք եւ ուր ենք գնում.... Աղավնին գիտի իր նպատակը եւ ճանապարհը եւ ինչու է պայքարում քամու հարվածների դեմ: Աշխարհ գալ եւ ավարտել կյանքը այս կերպ, հուսահատված եւ արդարության եւ ճշմարտության հույսը մարած: Թող մեզ հարվածի քամին, մենք պետք է վեր բարձրանանք մեզ այնտեղ սպասում են, ձայն են տալիս երկնքից եւ ասում. «Տիրոջ արդարությունը մոտ է»:

Սիրով եւ աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել