Ա՜յ քեզ լկտիություն... Ուրեմն պարզվում է, որ առնվազն 5 տարի է, ինչ բենզինով մեքենա վարողներին լկտիաբար ֆռացնում են մատների վրա ու դա անում են բոլոր բենզալցակայաններում: Քասնի՞սդ գիտեիք, որ Հայաստան վերջին անգամ Super բենզին ներկրվել է 2008 թվականին... ես էլ չգիտեի ու գնում էի սուպեր՝ 30-50 դրամով ավելի թանկ, քան պրեմիումը: 

Այնինչ, առնվազն երեք ներկրող ընկերություն՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն եւ «Մաքսհուր» ՍՊԸ-ն, արհամարհելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ու ՀՀ ԱՎԾ-ում ոչ մի կաթիլ սուպեր բենզին չի ֆիքսվում, որ Հայաստան է մուտք գործել, ոչ միայն խաբեության միջոցով մեզանից սրիկայաբար գերշահույթ են կորզել, այլև էս խրոխտ տղերքը սուպեր բենզինի սերտիֆիկատներ են առել:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թվեր են գռփել Ֆլեշի Բարսեղը, Արմավիան սնանկության հասցրած Բաղդասարովը և այլոք, ընդամենը մեկ օրվա մեջ: Հայաստանում այսօր կես միլիոնից ավել մեքենա կա ու, եթե պայմանականորեն համարենք, որ 100.000-ը գոնե օրական մեկ լիտր ֆալշ սուպեր է լցրել, ապա օրական գերշահույթը կազմում է առնվազն 3-5 միլիոն դրամ:
Սրա համար կախելն էլ քիչ ա, ախր: Փաստորեն, եթե սուպերը կեղծում են, նշանակում է՝ ամեն ինչն են կեղծում, ու չեմ զարմանա, որ ներկրելով բացառապես ռեգուլյար որակի բենզին, այն ջրով բացում են ու արդյունքում այն, ինչ մենք գնում ենք սուպերի փոխարեն, ռեգուլյար է, իսկ դրանից ցածրի մասին խոսալու իմաստ էլ չկա:
Այս բացահայտումից հետո պետք է պատժվեն ոչ միայն նշված երեք ընկերությունները ու շատ խիստ պատժվեն՝ ընդհուպ մինչև ունեցվածքի օտարում, այլև սերտիֆիկացնող ընկերությունը և դրա համար պատասխանատու այլ անձինք: Սա, իրոք, խայտառակության գագաթնակետն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել