Հնդկահավը լվանալ, կտրտել, մարինացնել ձիթապտղի ձեթի և սոյայի սոուսի մեջ մոտ 30 րոպե: Առանձին եփել գազարը, կանաչ ոլոռը և բրինձը: Այնուհետև մարինացված հնդկահավը տապակել թավայի մեջ, կարմրելուց հետո ավելացնել նախապես եփած գազարը, կանաչ ոլոռը և բրինձը, մի քանի րոպե պահել կրակին ու անջատել, մի քիչ աղ անել, իսկ մեծիկների դեպքում նաև կարմիր պղպեղ:

Վերջում վայելե՜լ, շատ համեղ է :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել