935386961Kinoashkharh.am-ը գրում է.

«Կոշիկները» կարճամետրաժի ռեժիսոր Կոնստանտին Ֆամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հոլոքոստի մասին «Վկաները» ալմանախի հաջորդ մասը նկարելու է հանգանակության (քրաուդֆանդինգի) միջոցով:

Ռեժիսորի խոսքով` «Վկաները» ցույց է տալու «անսովոր հայացք XX դարի ողբերգությանը` Հոլոքոստին»:

Ալմանախի առաջին ֆիլմը` «Կոշիկները»,  պատմում է ցեղասպանության մասին մի զույգ կարմիր կոշիկի անունից, որը անցնում է խանութի ցուցափեղկից մինչև Օսվենցիմի թանգարանի ճանապարհը: Երկրորդ մասը` «Բրուտը», գերմանական հովվաշան մասին է, պատմություն նրա աչքերով, որը մեծացել է գերմանական ընտանիքում և հետագայում դարձել համակենտրոնացման ճամբարի մարդախեղդ պահապան շուն: Երրորդ սյուժեի` «Ջութակի» հիմքում նվագարանի պատմությունն է` սկսած դրա ստեղծումից անցած դարասկզբին նյուրնբերգյան արհեստանոցում մինչև համերգը ժամանակակից Երուսաղեմում` Լացի պատի մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել