Ուղիղ 9 տարի առաջ այս օրը Մարկ Ցուկերբերգը իր ընկերների հետ հիմնադրեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը սկզբնական ժամանակշրջանում նախատեսված էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար: Սակայն որոշ ժամանակ հետո Ֆեյսբուքում գրանցվելու հնարավորություն ստացավ յուրաքանչյուր ոք, ով ունի էլեկտրոնային փոստի հասցե: Ինչպես նաև այն թարգմանվեց ավելի քան 70 լեզվով՝ խթանելու համար ցանցի օգտագործումը այլ երկրներում: Այսօրվա դրությամբ, Ֆեյսբուքում գրանցված է մեկ միլիարդից ավել մարդ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔԻ ՄԱՍԻՆ

1.Ֆեյսբուքը տվյալ պահին ունի ավելի քան 400 միլիոն ակտիվ օգտագործող, որոնցից 35 միլիոնը փոխում են իրենց ստատուսները ամեն օր:

2.Յուրաքանչյուր ամիս Ֆեյսբուքում տեղադրվում են 2.5 միլիարդ լուսանկար:

3.Ֆեյսբուքում միջին հաշվարկով մի օգտագործողը ունի 130 ընկեր:

4.Վերջերս հարցում է կատարվել ԱՄՆ-ի 500 ճանաչված համալսարաններում և պարզվել է, որ ընդունող հանձնաժողովի 10%-ը նայում է դիմորդների Ֆեյսբուքի պրոֆիլները և ըստ դրա կատարում որոշակի եզրակացություններ:

5.Տվյալ պահի դրությամբ Ֆեյսբուքը աշխարհում գտնվում է երկրորդ տեղը գուգլից հետո ըստ այցելությունների քանակի, բայց դա մոտ ապագայում հնարավոր է փոխվի:

6.Եթե Ֆեյսբուքը լիներ պետություն, ապա կլիներ երրորդ ամենամեծ պետությունը ըստ բնակչության քանակի՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո:

7.Չնայած Ֆեյսբուքը սկզբում նախատեսված էր ուսանողների համար, սակայն այժմ այնտեղ գրանցված օգտագործողների 70%-ը 26 տարեկանից բարձր են:

8.Միջին հաշվարկով մի օգտագործողը ֆեյսբուքի վրա օրվա ընթացքում ծախսում է մոտավորապես 55 րոպե: Մեկ ամսում գրում է 25 մեկնաբանություն և 9 անգամ սեղմում է "Like" կոճակը:

9.Ֆեյսբուքի օգտագործողների 70%-ը գտնվում են ԱՄՆ-ից դուրս:

10.Ֆեյսբուքում ներդրում կատարած առաջին մարդը հանդիսանում է PayPal-ի ստեղծողներից մեկը, ով ներդրել է Ֆեյսբուքում 500000$՝ 2004 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել