Ստալինն ասում էր. «Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկում, կարևորն այն է, թե ով է հաշվում»: Հիմա ՀՀԿ-ն որոշել ա, որ էս անգամ էլ ստալինյան գաղափարախոսության ջատագով ա ու նույն մոտեցումն ա ցուցաբերում: Համենայն դեպս այսօր, Գալուստ դատարկագլուխը առաջարկել է ԱԺ-ի հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ականների թիվը 2-ից հասցնել 5-ի: 
Դե հասկանալի ա, որ պարոնայք երկրի հերը անիծող հանրապետականները ուզում են հնարավորինս խուսափեն ֆորսմաժորային իրավիճակներից, ինչպիսին եղավ գազի պայմանագրի վավերացման օրը, երբ Փոստանջյանը ցրեց քվեարկության քարտերը, իսկ հաշվիչ հանձնաժողովում քվորում չկար, ինչը դե ֆակտո գազի պայմանագրի վավերացման վերաբերյալ քվեարկության արդյունքները զրկում է լեգիտիմությունից:
Իմանալով հանրապետականների զոռբայությունը՝ չեմ զարմանա, եթե, այնուամենայնիվ, նման հանդուգն կերպով իրենց կեղտոտ ձեռքերն առնեն նաև հաշվիչ հանձնաժողովը, այնպես որ, գոտիներս ձգենք երևի, ժողովուրդ ջան, սրանք դեռ մինչև 2017 էնքա՜ն հարամություն են անելու, որ վրեքներս խաբար էլ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել