Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօր՝ ժամը 19.00, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում) Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։
Հ.Գ. Հա՛, մեկ էլ մոռացա ասեմ, որ մեր շատ սիրելի ՀԱԿ-ն էլ այսօր հանրահավաք ա անելու, դե դժվար թե թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում: Ոնց գցում-բռնում եմ, Դորիանսի համերգը ավելի հետաքրքիր և ավելի լուրջ միջոցառում է ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել