Տարիներ առաջ, երբ մեր հայ տղաները գնում էին ռազմի դաշտ, իրենց հոգում հայրենիք էին կրում, սակայն այս տարիների ընթացքում այս իշխանությունները վաճառեցին մեր երկիրը, ոչնչացրին մեր ինքնիշխանությունը՝ սպանելով մեր մեջ մեր հայրենիքը: Այսօր ամենահայրենասեր հայի համար անգամ Հայաստանը այլևս այն արժեքը չունի, ինչ առաջ էր: Մարդ այլևս չգիտի ինչի համար պայքարի՝ օտարներին վաճառված երկրի համա՞ր: Եվ աստված մի արասցե, եթե կրկին պատերազմական իրավիճակ ստեղծվի, ապա ո՞ր մի հայրենիքի համար պիտի գնան մեր հայ տղաները կռվելու, էլ ո՞վ կցանկանա գնալ, էլ ո՞վ կռվի դաշտում մտովի իր հայրենի հողն ու արժեքները կպատկերացնի: Այժմ Հայաստան ասելիս միայն վաճառված երկիր ես արտաբերում, անկախ քեզանից:
Ձեր հղփացած ու կիսագրագետ տղաների՞ն եք այս անգամ ուղարկելու հայրենիքը պաշտպանելու, թե մեր հայ տղաների արյան գնով եք շարունակելու ձեր թալանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել