Newsbook.am-ը գրում է.

Կենսաթոշակային ֆոնդերի պարտադիր վճարումների դեմ պայքարը սկսում է ծավալվել նաև մարզերում: Մինչ այսօր ակցիաներ են եղել Ալավերդիում, Կապանում, իսկ փետրվարի 8-ին , ժամը 14:30-ին երթ-հավաք կլինի Վանաձորում: 

Facebook-ում ստեղծվել է այս մասին իրազեկող միջոցառման էջ, որում մասնավորապես ասված է.

«Քաղաքացիական հասարակության մի խումբ մտահոգ ներկայացուցիչների կողմից կազմակերպվում է Վանաձորում երթ-հավաք ընդդեմ Պարտադիր կուտակային համակարգի: Միջոցառումը կսկսվի երթով, որի մասնակիցները շրջան կկատարեն Հայքի հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտայի վերջնամաս, այնտեղից Արցախ պուրակ: Հայքի հրապարակից մեկնարկը կլինի 14.30-ին: Արցախ պուրակում հավաքը կմեկնարկի 15.00-ին: Վանաձորի քաղաքացիներին հրավիրում ենք ներկա գտնվել երթ-հավաքին: Նախաձեռնության նպատակը քաղաքացիական պայքարն է, համապատասխան օրենքի հակասահմանադրական դրույթների դեմ»:

Հաջորդ օրը հնարավոր է նաև այց դեպի Ալավերդի:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 % պարտադիր վճարին» նախաձեռնությունը գտնում է, որ ցույցերը միայն Երևանով չպիտի սահմանափակվեն, և օրենքի մասին ամբողջական պատկերացում պետք է ունենան նաև մարզերի բնակիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել