Այսօր, երկրում տիրող իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը, ազգիս համակած` ամեն մեկն իր անձից դուրս մեղավորներ փնտրելու ծանրագույն “հիվանդության” արդյունքն է: Սա շատ դյուրին է, մեծ կարողություններ` առավելապես մտավոր, չի պահանջում, ինչ է եղել որ, մենք սուրբ ենք, մեղավոր են մյուսները: “ Ախպեր հեռուստատեսությունը չի, դպրոցն ա: Տո դպրոցն ինչ անի, ընտանիքն ա: Արա, ընտանիքին բան չասեք, դա մեր ազգի սրբությունն ա: Չէ, ես չեմ, հայկոն ա: Է, հայկոն չի, ապե, նա խոսք ա տվե, մկոն ա մեղավորը, մկոն չի, իրա ղեկավարությունն ա, վարչապետն ա, նախա… , մեղա քեզ տեր Աստված, և այլն”, ահա այսպիսին է զավեշտի հասած մեր իրականությունը: Այս մտայնությունը որևէ բան տվող չէ, բուն նպատակից հեռացնող, շեղող է, խնդիրը լուծող չէ, այն, ինչպես ասում ենք` “թաղող” է: Այսօր հենց այս մտայնությունն է տիրող վիճակի հիմնական պատճոռներից գլխավորը: “ԻՆՉ ՈՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՒՄ, ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԵՍ ԵՄ ՄԵՂԱՎՈՐ”, ահա այս հոգեվիճակը պիտի տիրի բոլորիս: Յուրաքանչյուրս իր սեփական մեղքի չափը գիտակցելուց, ապա զղջալուց և ապաշխարելուց հետո նոր խոսելու և գործելու իրավունք կունենանք և միայն ու միայն այս պարագայում է, որ հնարավոր է լույսի մի շող երևա մեզ համար, հակառակ դեպքում անվերջ խարխափելու ենք փայլփլուն ու “լուսավոր” այս դժոխային խավարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել