Թուրքիայում արագ թափով շարունակում են վերականգնել սևծովյան Օրդու քաղաքում գտնվող պատմական փողոցը, որում գտնվում են հունական և հայկական տներ:
Օրդու քաղաքի Թաշբաշը թաղամասում գտնվող Սըթքըջան փողոցում ակտիվ կերպով շարունակվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքները:
Փողոցում գտնվում են 1900-ականն թվականներին կառուցված 45 հայկական և հունական տներ:
Թուրքիայի մշակույթի նախարարությունը ներկայումս վերանորոգում է 23 շինություն: Առաջիկայում աշխատանքներ կսկսվեն մնացած 22 պատմական շինութուններում, որոնց մեծ մասը տներ են:
Այս աշխատանքների վրա Թուրքիան կծախսի 1,5 մլն դոլարից ավել գումար:
Թուրքական իշխանությունները հույս ունեն պատմական փողոցի վերականգնումից հետո այն դարձնել զբոսաշրջային կենտրոն:
Նյութի աղբյուր՝ http://gevorgpetrosyan.livejournal.com/200916.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել