Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում վերջնականապես փակվեց այսօրվա թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու հարցը: Կուտակային համակարգի արդյունքում մեզ խոստանում են արժանապատիվ թոշակ 30-35 տարի անց, այսինքն դրանով ասվում է, որ միակ լուծումը դա է. մինչ այդ Հայաստանում նորմալ թոշակ չեն ստանալու:
Իսկ ո՞վ պետք է մտածի մեր ծնողների թոշակների մասին, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ կառուցել են մեր երկիրը, ովքեր իրենց պայքարի շնորհիվ պարգևել են մեզ անկախ Հայաստան և Արցախ: Իսկ մենք ի՞նչ ենք արել:
Սերունդների համերաշխությունը տնտեսական կատեգորիա չէ, այս բարոյական արժեհամակարգի կաևորագույն մաս: Ծնողների կենսաթոշակի մասին մտածելը յուրաքանչյուրիս պարտքն է:
Ես դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումներին, ոչ միայն նրա համար, որ չեմ վստահում իշխանություններին, ես դեմ եմ ոչ միայն համար, որ չեմ վստահում ներդրողներին, ես դեմ եմ, որովհետև ուզում եմ այսօր մեր ծնողների համար ապահովել արժանապատիվ կենաթոշակ: 
Ես պատրաստ եմ վճարել 5 տոկոս ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել