Մարդը փայի մեջ, հալածված փիլիսոփան, Մարտի 1-ը․ Հրաչ Քեշիշյանը հրաժարվեց ասուլիսիցEpress.am-ը գրում է.

Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը հրաժարվել է մասնակցել «Ազատություն» ռադիոակայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին», քանի որ, ինչպես ռադիոկայանն է նշում, նա նպատակահարմար չի համարել պատասխանել օգտատերերի հարցերին։

Քեշիշյանը նշել է, որ, որպես հրավիրյալ, իրավունք է վերապահում հյուր չգնալ մի տեղ, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։

Նա նշել է, թե «Ազատություն» ռադիոկայանն ինքը համարել է առաջադեմ ԶԼՄ, որը, սակայն «էժանագին մոդայի ետևից ընկնելով, փորձում է վարակնիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով»։

«Երևի «Ազատություն»-ը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը․․․ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա», – գրել է Հրաչ Քեշիշյանը։

Ռադիոկայանի խմբագրությունը, իր հերթին, ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ձևաչափի համաձայն, ««Ազատությունը» չի որոշում հարցի բովանդակությունը, սրությունն ու հեգնանքը», այլ հետևում, որպեսզի հարցը չպարունակի անձնական վիրավորանք, բռնության կոչ կամ սպառնալիք։ «Ազատություն»-ը նշում է, որ նման հարցերի դեպքում դրանք ջնջվում են։

Նշենք, որ նախորդ տարի նախագահական ընտրություններից հետո «Ֆեյսբուքյան ասուլիսից» հրաժարվել էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ Հրաչ Քեշիշյանի դեպքում մի շարք ծաղրական հարցեր են ուղղել հրավիրյալին։

Ներկայացնում ենք այդ հարցերից մի քանիսը․

Artak Hambardzumyan

Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Դուք նկարելու եք հայ ազգի զավակ Ալեքսանդր Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբայրը – խմբ․) կյանքին ու գործունեությանը նվիրված «Մարդը փայի մեջ» կիսամետրաժ ֆիլմը:

Bayandur Poghosyan

Հրաչ, չե՞ս հոգնել անընդհատ կինոթատրոնում մենակ սեփական դերասանական կազմը տեսնելուց: Քեզ բացի տնեցիքից ինչ-որ մեկը ծափահարու՞մ է:

David Fidanyan

Հրաչ, ինչի՞ չեք նկարում ֆիլմ Գալուստ Սահակյանի (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար – խմբ․) մասին «Հալածված Փիլիսոփան» վերնագրով:

Վարդան Մակինյան

Պարո՛ն Քեշիշյան, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ֆիլմում բա շարմազանովը, փուչիկ կարենը, մենուան չերևացին, ինչա՝ չէին համապատասխանում ՀՀԿ-ի ՆԺԴԵՀԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՆ։

Arthur Minasyan

Հրաչ, ինչպիսի՞ն ա քո վերաբերմունքը մարտի 1-ին 10 մարդու արյան գնով նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Չե՞ս պատրաստվում հրապարակավ պայքարել երկրում իշխանությունն ուզուրպացրած արյունարբու բռնապետի դեմ ու, ասենք, ֆիլմ կամ մուլծիկ նկարես ընդդեմ Սերժի ռեժիմի։

Տաթևիկ Պողպատյան

Ի՞նչ սկզբունքով եք ընտրել Գարեգին Նժդեհի դերակատարին: Չե՞ք կարծում, որ այդ դերն ամենից լավ կկատարեր Սերժ Սարգսյանը։ Դիմե՞լ եք նրան նման խնդրանքով, թե՞ միայն նա է Ձեզ դիմում։

Vahe Gasparyan

Ես լավ գիտեմ, որ կինոն Ձեզ համար պարզապես փող վաստակելու միջոց է և ՎԵՐՋ: Այստեղ հարց է առաջանում` չե՞ք ամաչում։

Gayane Arustamyan

Դուք ապրում եք Լեո-Պարոնյան խաչմերուկում, որտեղ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցան սոսկալի դեպքեր` ռեժիմը գնդակահարեց ցուցարարներին: Ձեր բնակարանը վերջին հարկում է, դուք տեղյա՞կ եք` ձեր տանիքում դիպուկահար եղե՞լ է թե ոչ եւ. չե՞ք ուզում այդ դեպքերի մասին ֆիլմ նկարահանել, ասենք` «Սպանված քաղաքացի» պայմանական վերնագրով, որպես ռեժիսոր ձեզ միայն ձեր հայրենիքի գեղարվեստական անցյա՞լն է հրապուրում թե՞ իրական ներկայով էլ եք հետաքրքրված:

Ազատության խմբագիրներին` հարցս ուղղակի է, վիրավորանք չի պարունակում եւ որպես խոսքի ազատության ջատագովությունը ստանձնած լրատվամիջոց, խնդրում եմ պաշտպանել իմ հարց տալու եւ ազատ խոսելու իրավունքը` հարցս անպայման փոխանցել Հրաչ Քեշիշյանին:

Eleanor Rigby

Եվ եթե դիպուկահարին չեք տեսել, ապա ի՞նչ եք տեսել այդ օրը Ձեր լուսամուտից: Դա շատ կարևոր է և կարող է օգնել փաստահավաք խմբերին՝ ապագայում…

Kristine Khanumian

պարոն Քեշիշյան, եթե օրինակ մի զանցանք գործեք ու ձեզ որպես պատիժ` հարկադրեն օրական 20 ժամ դիտել ձեր իսկ արտադրության ֆիլմերը, ո՞րը հատկապես չէիք համաձայնի դիտել….

Hamo Muradyan

Ազատություն ռադիոկայանին․․ Հանկարծ մի օր էլ Մենուայից (Հարությունյան) հարցազրույց չվերցնեք։

Նշենք նաև, որ օգտատերերից մի քանիսը բողոքել են, թե ռադիոկայանը ջնջել է իրենց հարցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել