pic_e79ba2672932f03f5d3432731d7a37daKinoashkharh.am-ը գրում է.

Հունվարի 29-ին Հռոմում 78 տարեկան հասակում մահկանացուն կնքեց թուրք պորտապարուհի և մերկապարուհի Այշե Նանան: Ժամանակին նրա հետ կապված աղմուկը ոգեշնչման աղբյուր է դարձել Ֆեդերիկո Ֆելինիի համար` նկարահանելու «Քաղցր կյանքը» («La Dolce Vita»):

1958 թ. Ալշե Նանան (իսկական անունը` Քիաշ Նանահ) մերկապար է կատարել Հռոմի ռեստորաններից մեկում: Այդ ժամանակ  տվյալ հաստատությունում գտնվող մի փողոցային լուսանկարիչ` Տացիո Սեկյարոլին, նկարել է պարուհուն: Երեկույթի թեժ պահին ռեստորանում են հայտնվել ոստիկանները և ձերբակալել բոլոր ներկաներին «հասարակական բարոյականությանը վնաս հասցնելու համար»: Սակայն Սեկյարոլիին հաջողվել է փախչել և իր հետ տանել ֆոտոժապավենը: Մի քանի օր անց Սեկյարոլին հրապարակում է լուսանկարները մամուլում, ինչը մեծ աղմուկ է առաջացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել