download (1)Kinoashkharh.am-ը գրում է.

Երեկ երեկոյան` հունվարի 29-ին,  Մոսկվայում` «Մոսֆիլմ» կինոստուդիայում, տեղի ունեցավ «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Գլխավոր անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», «Ոսկե արծիվը» շնորհվեց հոկեիստ Վալերի Խառլամովի մասին Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ № 17» կինոնկարը:

933271239

Մրցանակը ռեժիսորին հանձնեց քիչ առաջ տարվա պատվավոր հատուկ մրցանակը ստացած Մարկ Զախարովը: Գլխավոր դերերը ֆիլմում խաղացել են Դանիլա Կոզլովսկին և Օլեգ Մենշիկովը: Նրանք մրցանակ չստացան, սակայն «Արծիվ» շնորհվեց Վլադիմիր Մենշովին երկրորդ պլանի տղամարդու դերի համար:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի  «Լեգենդ № 17»-ից,  մրցանակի էին առաջադրված Ժորա Կրիժովնիկովի «Горько»-ն, Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը»,  Գեորգի Դանելիայի «Կու Կին-ձա-ձա»-ն և Ֆեոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադը»:

Լավագույն սցենարի համար պարգևի արժանացան Նիկոլայ Կուլիկովը և Միխայիլ Մեստեցկին, որոնք նույն ֆիլմի սցենարիստներն են: Ռեժիսոր Վալերի Տոդորովսկին, հանձնելով մրցանակը, բոլոր կինեմատոգրաֆիստների անունից ներողություն խնդրեց սցենարիստներից, որոնց աշխատանքը միշտ չէ, որ ըստ արժանվույն է գնահատվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել