Ինչի՞ց է, որ Հայաստանում հիմնականում, բայց բացառություններով, պահպանողականները, ազգայնականները, կոմունիստներն ու այդ գաղափարներին մոտ տարատեսակները դավանող մարդիկ լիարժեք չեն ընդունում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Ինքս ունեմ ենթադրություններ. 

1. կամ չեն կարդացել ու չգիտեն դրանց էությունը, 
2. կամ կարդացել են, բայց չեն հասկացել, 
3. կամ հասկացել են, բայց մարդուն ընկալում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» քոռ խոսքով, 
4. կամ էլ բոլորը միասին, որովհետև իրենք նույնիսկ չգիտեն, թե իրենց դավանած գաղափարները զարգացման ընթացքում, պատմության ընթացքում ինչպես են փոխհարաբերվում կամ առնչվել, կոպիտ ասած, մարդկության զարգացման հետ։

Նույն բանը նմանեցնում եմ նրան, որ ՀՀ-ում հիմնականում, բայց բացառություններով, ոստիկանները լիարժեք չեն ընդունում ՀՀ օրենքներն ու սովորաբար չեն գործում ՀՀ Սահմանադրության դրույթներին համապատասխան։

Վերոգրյալները ոչ ոքի վիրավորելու նպատակ չունեն, և ուրախ կլինեմ, եթե դրդի ոմանց կարդալու, վերընթերցելու ու մտածելու գրածներիս շուրջ։
Վերոշարադրված համեմատությունը նպատակ չի հետապնդում նվաստացնելու կամ վիրավորելու ոչ ոքի, բայց կարծում եմ՝ շատ պարզ ու ընկալելի օրինակ է նմանություններ գտնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել