Նորածին «ոսկե, իսկ մեր պարագայում, ադամանդե երիտասարդությունը» սկսել է գիտական թեզեր պաշտպանել։ Իհարկե, շատ շուտով այդ «մոդան» էլ կանցնի (Սողոմոն իմաստունն ասում էր՝ դա էլ կանցնի։ Իհարկե, մեր «թեկնածուները» դժվար թե իմանան՝ ով է վերոնշյալ Սողոմոնը, բայց դա արդեն վաղուց երկրորդական է)։ Վերադառնալով «մոդային»՝ ասեմ, որ չի բացառվում, որ հաջորդ մոդան լինի, օրինակ, գիրք գրելը։ Ի դեպ, գիրք գրելը նրանց մոտ մոդա կդառնա, բայց գիրք կարդալը` երբեք։ Որովհետև ինչպես հիշում եք, գիրք կարդացողներին իրենց շրջանակներում «դոձիկ» են անվանում։ Ինչևէ, ինչ գրքեր կգրի մեր էլիտան։
«Անասնաֆերմա», «Թշվառները», «Անգլուխ պատգամավորը», «Կրակելու ուսուցիչը», «Կոմս ՄԱՆԹՈ-Քրիստո», «Недоросль», «Մկների ժողով», «Մանվել», «Պապ առաջին թագավոր», «Շաքար-ախպեր», Առինջի աստվածամոր տաճարը», «Օֆշորի կղզին», «Մենք ենք, մեր գրասենյակները», «Երիտհանրապետականների գվարդիա».... 
Ի դեպ, գրքերից հետո մեր հանճարները սկսելու են կինո նկարել, բայց ինչպես կասեր դասականը. «Այդ մասին հաջորդ դասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել