img_6542225464_img_6135862368_6Kinoashkharh.am-ը գրում է.

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ. հավերժ վերադարձ» (սցենարի հեղինակներ` Հ. Խաչատրյան, Մ. Ստամբոլցյան) վավերագրական կինոնկարը ժամանակային-տարածական և բովանդակային մեծ ընդգրկում ունի: Դիտակետում մեկ հերոսի ճակատագիրն է` նրա փախուստը, ինքնավտարումը հայրենիքից ու ինքն իրենից և հավերժ սպասվող վերադարձը: Պատումն սկսվում է արդեն հեռավոր «բացախոսության» ժամանակներից, որ նախորդեցին խորհրդային տերության փլուզմանն ու մեր երկար սպասված անկախության գալստյանը, և շարունակվում մինչև մեր օրերը: Ավելի վաղ` 1989 թ. նկարահանված «Քամին ունայնության» ֆիլմում երգահան-բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանը և դերասան Գևորգ Աղեկյանը (Պլյուշ), նույն հեղինակների մտահղացմամբ, հայտնվել էին նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերում` Մոսկվայում, Տալլինում, հասել ընդհուպ մինչև Հեռավոր Արևելք ու Կամչատկա…  «Ունայնության քամին», այդպիսով, նրանց տանում է երկրից հեռացած մարդկանց հետքերով և շարունակ նույն հարցով` ի՞նչն է դրդել իրենց ծանոթ ու անծանոթ հայրենակիցներին լքել հայրենիքը:

Արդ, նրանցից մեկին առանձնացնելով ավելի քան երկու տասնամյակ առաջ նկարված ֆիլմից և հետամուտ լինելով նորից հանդիպել նրան արդեն մեր օրերում` Հարություն Խաչատրյանը վերաձևում, վերստեղծում է ուրույն վավերագրական պատում, որի սահմաններում տեղավորվում է հայրենիքից կտրված, հեռու ապրված ողջ մի կյանք:

Ո՞վ է այդ հերոսը, որ իրեն Հայկ է զգում, համենայն դեպս` այդպես է կոչում ինքն իրեն: Ազգի նահապետ, որ լքե՞լ է իր ժողովրդին: Նրան և հարյուրհազարավոր մեր հայրենակիցներին ինչո՞ւ են կանչում և գրավում անծայր, օտար եզերքները, ի՞նչն է ձգում կամ ստիպում փախչել: Մի՞թե միայն սոցիալական անլուծելի խնդիրները: Ի՞նչ նպատակ կամ առաքելություն են նրանք տեսնում այդքան հեռու, իր իսկ հերոսի խոսքերով ասած` «վախենալու չափ հեռու» գնալու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել