Մեր ինծիլիգենտ վարչապետը իր նագլիությամբ Լֆիկին էլ տալիս-անցնում է, երբ բանը հասնում է իր ու իր հարազատների կոմերցիոն շահին: Խիստ հատկանշական պատմություն կարդացի այսօր նրա եղբոր` Աշոտ Սարգսյանի նաիրիտյան էպոպեայի մասին:
Ուրեմն, Տիկոս, որ բազմիցս հայտարարել էր, որ Նաիրիտը վերագործարկվելու է, ռեբրենդինգ է արվելու, ներդրումներ են լինելու և այլն, հայտարարելուց զատ նաև իր հարազատ եղբորը` Աշոտ Սարգսյանին դեռ 2005 թվականից տեղավորել էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնում:
Անցան տարիներ, գործարանի հերը վերջնականապես ու անդառնալիորեն անիծեցին, բազմամիլիոնանոց պարտքեր շալակեցին ուսներին, ոչ մի արդիականացում ու ներդրում չարվեց, ու հիմա, երբ այլևս կթելու բան չի մնացել, թալանչի վարչապետի թալանչի եղբայրը դուրս է եկել աշխատանքից, ու նրան միանգամից վերջնահաշվարկ են արել՝ 42 միլիոն դրամի չափով:
Ու սա այն դեպքում, երբ հարյուրավոր մարդկանց ոչ աշխատավարձ են տալիս, ոչ վերջնահաշվարկ են անում, ոչ էլ դատական որոշումներն են կատարում, որովհետև փող չունեն... սովորական մահկանացուների համար` չունեն, երկրի տնտեսության դահճի եղբոր համար` ունեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել