Այն, որ մեր զինվորների արարքը ոգեշնչեց և նոր դրական լիցք հաղորդեց ազգի նորմալ հատվածին, դա անմեկնաբանելի է: Դրա վառ օրինակը այն է, որ ինձ ծանոթ այն մարդիկ, ովքեր վաղուց հիասթափվել էին ամեն ինչից և նույնիսկ իրենց խոսակցության ժամանակ բազմիցս ասում էին՝ սա ինչ երկիր է, տղաների այս հերոսությունից հետո կարծես ամանչում են իրենց ասածների համար: Թող չափազանցություն չթվա, բայց իմ մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, որ հունվարի 20-ին Ղարաբաղում տեղի ունեցածը շատերին հետ կանգնեցրեց արտագաղթի ճանապարհից: 
Այո, այս հերոսական արարքը իրենց քրտնքով ապրող արդար մարդկանց դարձրեց ավելի ուժեղ, իսկ ի՞նչ տպավորություն թողեց այն մեր երկրի թալանչիների վրա…: Այս հարցին ես ի վիճակի չեմ պատասխանելու, քանի որ ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե նրանք մարդ են, թե անասուն: 
Հ.Գ. Մենք հերոս ազգ ենք, և մեզ հարիր չէ հանգիստ նայել, թե ինչպես են կոռուպացվածները թալանում այն երկիրը, որի համար նահատակվեց 19 տարեկան զինվորը…:
Մենք անհապաղ պետք է մաքրվենք մեր երկրի աղտից, մեր երկիրը ներսից պղծողներից, և միայն այդ դեպքում հանգիստ կարող ենք գնալ մեր հերոսների գերազմանների մոտ և ասել`Ձեր երկիրը փրկված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել