48d6092f38f4f61feab8e453df12
Համացանցում հայտնվել է առաջին Tizen սմարթֆոնի լուսանկարը: Համաձայն շշուկների Samsung-ը պատրաստվում է ներկայացնել սմարթֆոնը MWC 2014-ի ժամանակ: Ի դեպ սմարթֆոնը ստացել է ոչ այդքան բարեհունչ ZEQ 9000 անվանումը:

 

Արտաքին տեսքից սմարթֆոնը հիշեցնում է GALAXY S III և GALAXY S4-ը: Աղբյուրը վստահեցնում է, որ սմարթֆոնը չափերով մի քիչ զիջում է GALXY S4-ին: Ավանդույթի համաձայն սմարթֆոնը շուկայում կհայտնվի երկու ինդեքսով` SM-Z9000 և SM-Z9005, համապատասխանաբար 3G և 4G:

 

Բացահայտվել են նաև սմարթֆոնը բնութագրիչների մի մասը, մասնավորապես ZEQ-ը կստանա 4,8՚՚ էկրան 1280×720 պիքսելի թողունակությամբ և քառամիջուկ Qualcomm Snapdragon 800:

Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ Tizen-ը կներկայացվի 2 տարբերակով`  Tizen Mobile Lite և Tizen Mobile Full: Առաջինը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար, իսկ երկրորդը աշխատում է միայն հզոր միջուկ ունեցող սարքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել