Շատերն են այսօր փորձում ստվեր գցել մեր բանակի վրա, անընդհատ խոսում են նրանում տիրող բացասական բարքերի ու թերացումների մասին, սակայն տարիներ առաջ ինքս ել ծառայել եմ ՀՀ ԶԻնված ուժերում, ԼՂՀ Պաշտպանության բանակում, կանգնած եմ եղել սահմանի առաջին գծում, 2006թ. ամանորը դիմավորել եմ մարտական դիրքերում, տեսել եմ թե վատ, թե լավ իմաստով անմոռանալի օրեր, սակայն երկու դեպքում էլ հպարտանալու առիթ ունեմ, քանի որ պաշտպանել եմ իմ երկիրը, իմ ընտանիքին ու հարազատներին, ինքս շատ ավելին եմ սովորել, քան գիտեի մինչև բանակ զորակոչվելը: Իսկապես ճիշտ է, երբ ասում են, թե բանակում ապրած 2 տարին եթե սկսեց պատմել, ամբողջ կյանքդ գուցե չբավականացնի, այդ պատճառով իմ ծառայության մանրամասներին առայժմ չեմ անդրադառնում, բայց սրտանց շնորհավորում եմ բոլոր նախկին, ներկա ու ապագա զինծառայողներին, խոնարհվում բոլոր կենդանի ու անմահացած մարդկանց ունեցած ավանդի առաջ, զոհվածների հիշատակի առաջ, ովքեր ներդրում են ունեցել մեր բանակի կազմավորման ազգանվեր գործում: Թեև կասկած չունեմ, որ մենք հարկ եղած դեպքում կրկին հաղթելու ենք թշնամուն, բայց հուսանք, որ դրա կարիքը չի լինի, մեր սահմաններում կհաստատվի հավերժ խաղաղություն, մարդիկ չեն խուսափի ծառայությունից, պատվով կկատարեն իրենց պարտքն ու կվերադառնան իրենց անհամբեր սպասող ընտանիքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել