UNKNOWN_PARAMETER_VALUE (7-1)Kinoashkharh.am-ը գրում է.

ՀՀ ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, օպերատոր և լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը ծնվել է 1967 թ. Երևանում: 1989-94 թթ. «Խալդ» և ապա «Վ. Այվազյան» երկրապահ կամավորական ջոկատների կազմում պարբերաբար մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: 1992 թ. անդամագրվել է Շահեն Մեղրյանի ստեղծած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին: 1993 թ. մարտի 27-ին Տոնաշենի ազատագրման ժամանակ վիրավորվում էոտքից, ձեռքից ու ստանում կոնտուզիա: Բուժման համար ուղղաթիռով տեղափոխվում է Ստեփանակերտ, ապա` Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոց: 1993-ի մայիսին, լրիվ չապաքինված, վերադառնում է Շուշի` Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ գործող գումարտակ, որտեղ էլ սեպտեմբեր ամսին Ջեբրայիլի մատույցներում կրկին վիրավորվում է:

-Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո` 1984 թ., աշխատանքի անցա Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում: Մեկ տարի անց մեկնեցի բանակ: Վերադառնալուց հետո վերապատրաստման կուրսեր անցա նախ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, այնուհետևª Մոսկվայում: Ավելի ուշ նաև հեռուստատեսության ստուդիայում գործող մասնագիտական դասընթացներին եմ մասնակցել: Մինչև  2005 թ. աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում:UNKNOWN_PARAMETER_VALUE

Երբ սկսվեց 88-ի շարժումը, ես հիմնականում լուսանկարներ էի անում: Արցախում հայտնվել եմ 91-ի վերջին, իսկ մինչ այդ «Հորիզոն» հեռուստաընկերության համար նկարահանումներ եմ արել  Հայաստանի սահմանամերձ շրջաններումª Նոյեմբերյանում, Շամշադինում,  Երասխավանում,  որտեղ իրավիճակն արդեն լարված  էր: Պետք է նշեմ, որ Արցախի հետ ոչ անմիջական կապը ստեղծվել է 1989 թ., երբ կոմերիտմիության օժանդակությամբ այնտեղից երեխաներ էինք բերում և ուղարկում  ճամբարներ: Ստացվեց այնպես, որ Կազանից վերադարձող 80 երեխա տեղափոխող «Յակ-40»-ները չկարողացան վայրէջք կատարել Ստեփանակերտում, քանի որ ռուսական զորքն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը փակել էին օդանավակայանը: Մենք ստիպված եղանք երեխաների մի մասին մեկ շաբաթ պահել Երևանում`  Նորքի «Պիոներ պալատում» (հիմիկվա «Հայորդաց տանը»): Այդ ընթացքում երեխաների ծնողների հետ նամակագրական կապ էինք հաստատում, որպեսզի տեղեկացնենք երեխաների մասին: Այդպես ծանոթացա շատերի հետ  ու Արցախի հետ  կապը հաստատվեց:

1991 թ. մեկնեցի Հադրութ` Էդիլլու գյուղ, որտեղ  այդ ժամանակ գտնվում էր Մանվել Գրիգորյանի ջոկատը: Երևան վերադառնալուց 3 օր անց կրկին որոշեցի մեկնել Արցախ` այս անգամ արդեն Ստեփանակերտ, որի ճանապարհն  ամբողջությամբ փակել էր ռուսական զորքը: Այնուամենայնիվ հաջողվեց մտնել Ստեփանակերտ: Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի օգնությամբ կարողացա միանալ հայաստանյան ջոկատներին ու սկսեցի նկարահանումներ անել: Այդ ընթացքում նկարահանել եմ եվրոպական, Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև Բորիս Ելցինի այցը: Հիշում եմ մի դեպք.  եվրոպացիները ցանկություն էին հայտնել այցելել Քարինտակ գյուղ, որտեղ 14 զոհ էինք ունեցել և գյուղը ակտիվ ինքնապաշտպանություն էր կազմակերպել: Արթուր Մկրտչյանը համաձայնել էր կազմակերպել նրանց այցը, բայց Շոշ գյուղից դեպի Քարինտակ ճանապարհին  ադրբեջանցիները կրակահերթ սկսեցին: Երբ կրակը դադարեց,  Արթուր Մկրտչյանն առաջարկեց շարունակել ճանապարհը, բայց հյուրերը չհամարձակվեցին` ասելով, որ ամեն ինչ արդեն պարզ է: Երբ վերադարձանք, Արթուր Մկրտչյանը  նրանց ասաց` խոստանում եմ, որ մարտ ամսին կարճ ճանապարհով ձեզ կբարձրացնեմ  Շուշի:  Նկատի ուներ, որ մարտին Շուշին կազատագրվի:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել