Սնոուդենին սատարելը, ինչպես և կանխատեսվում էր, ՌԴ-ի համար շատ ծանր է նստելու. Սնոուդենի միջոցով ՌԴ-ն լուրջ հարված հասցրեց ԱՄՆ-ին. Գերմանիայի նման երկիրը Սնոուդենի ինֆորմացիաների պատճառով սկսեց վերապահումներով մոտենալ ԱՄՆ-ին: Այս ամենը, ինչպես նաև մշտական հակամարտության թեմաները, չէին կարող չնյարդացնել ԱՄՆ-ին: Ժողովրդական լեզվով ասած, ԱՄՆ-ն վաղուց էր Սնոուդենի «գլուխը» կերել և նրա մոտ առկա ինֆորմացիաները այդպիսի լայն տարածում չէին ստանա, եթե ՌԴ-ն վերջինիս չսատարեր: 
Ինչպես մենք չենք հասկանում, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երբեք սառը պատերազմը չի դադարել, նա ուղղակի տարբեր ֆորմացիաներ է ընդունել: ԱՄՆ-ն լավ հասկանում է, որ եթե Ուկրաինայի հարցում ՌԴ-ն անհաջողություն գրանցեց, ապա ինքը մեխանիկորեն դառնում է աշխարհի թիվ մեկ ազդեցիկ գերտերությունը, քանի որ այնպիսի պետություններ, ինչպիսին են Սիրիան և այլոք, կսկեն գիտացել, որ ՌԴ-ն միշտ չէ, որ կարող է հարց լուծել և կփորձեն ալտերնատիվ տարբերակներ ման գալ…: Եթե Ուկրաինայում հեղափոխությունը հաղթի, ապա բացառված չէ, որ նույն ՌԴ-ում բողոքի ալիքներ սկսվեն ընդդեմ Պուտինի, քանի որ ռուսները կհասկանան, որ Պուտինի վարած սխալ քաղաքականության պատճառով նրանք կորցրին դեռ Եկատերինա Մեծի ժամանակներից ռուսական հողեր համարվող Ուկրաինան:
Սա ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ակնհայտ պատերազմ է, ուղղակի պատերազմական գործողությունները իրականացվում են Ուկրաինայում: Եվ ճիշտ կլինի, որ մենք այդ երկրում տեղի ունեցող զարգացումները նայենք հենց այդ տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել