Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա։ Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են։ Նրա հայրը՝ Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան փաստաբան էր Իսպանիայում, բայց այնուհետև, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, դարձավ ալմաստ մշակող։ Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում։ Նրա ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1904 թ.-ին, երբ վերջիններիս ծնողները դեմ էին այդ միությանը։
Մանուկ ժամանակ Լուի դը Ֆյունեսը իր ընկերներին հայտնի էր որպես «Ֆյուֆյու»։ Նա ոչ վատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։ Երիտասարդ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և դաշնամուր էր նվագում։ Նա աշխատում էր քիչ վարձատրվող աշխատանքներում, որտեղից նրան հաճախ ազատում էին գործից։ Դրանից հետո նա դարձավ դաշնակահար՝ հիմանականում ջազ ոճի երգեր նվագելով Պիգալում։ Հաճախորդներն այնտեղ միշտ ծիծաղում էին, երբ Լուին ծամածռություն էր անում։
1936 թ.-ին Լուի դը Ֆյունեսն ամուսնացավ Ժերմեն Լուիզ Էլոդի Քարոյերի հետ։ Նրանք ունեցան մի որդի՝ Դանիելը։ 1942 թ.-ի վերջում նրանք ամուսնալուծվեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Փարիզի պաշարման ժամանակ Լուի դը Ֆյունեսը երաժշտական դպրոցում դաշնամուր էր դասավանդում, որտեղ էլ նա սիրահարվում է քարտուղարուհի Ժաննա Ավգուստին դը Բարթելեմեյ դը Մոպասան։ Ժաննան սիրահարվեց «փոքրիկ մարդուն, որը ջազ էր խաղում իբրև աստված»։ Նրանք 1943 թվականին ամուսնացան և միասին եղան 40 տարի՝ մինչև Լուի դը Ֆյունեսի մահը (1983)։ Նրանք ունեին երկու որդի՝ Փաթրիկը և Օլիվյեն։
Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինեմատոգրաֆում։ Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում։ 1945 թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր։ Բայց փառքի հասնելու համար նա դեռ շատ երկար ճանապարհ ուներ։
1958 թ.-ին Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսին՝ որսագող Բլերոյին։ Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց։ Այս ֆիլմի լուսյ տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»։ Այս ֆիլմը Ռուսաստանում ավելի հայտնի է «Բլերո» անվան տակ։ 60-ականներին Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում։ Այս տարիներին նա նկարահանվեց Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում։ Ռեժիսորը հենց սկզբից պլանավորել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տաս ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ժողովրդականություն չէր վայելում, նա սահմանափակվեց ընդամենը երեք ֆիլմով և վերջին եղավ «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» ֆիլմը։
Նրա մյուս դերասանական գործերը, որոնցից են «Մեծ զբոսանք» և «Բերանբացը», գրկաբաց ընդունվեց աշխարհի ավելի քան տաս միլիոն հանդիսատեսների կողմից։ Նույն կերպ հանդիսատեսները շատ հավանեցին ժանդարմների մասին պատմող ֆիլմաշարքը։
Ինքը՝ Լուի դը Ֆյունեսն իր կարերիայի մասին ասել է «Ես չեմ ափսոսում իմ կարերիայի դանդաղ աճի համար։ Այդ դանդաղությունն ինձ օգնեց հիմնովին հասկանալ իմ մասնագիտությունը։ Երբ ես դեռ անհայտ էի, ես փորձում էի դետալներով, միմիկաներով և ժեստերով գեղեցկացնել իմ փոքր դերերը, որոնք տրվում էին ինձ։ Արդյունքում ես ձեռք բերեցի որոշ կատակերգական հմտություններ, առանց որի չէի կարողանա իմ կարերիաս զարգացնել։ Դրա համար էլ եթե նորից հարկ լինի ամեն ինչ սկսել նորից, ես չէի հրաժարվի այս ճանապարհից։
Լուի դը Ֆյունեսի արվարձանային հողամասը մահվանից հետո վաճառվել է:
1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա ակտիվորեն նկարահանվեց այս ժամանակահատվածում և 1973 թ.-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով` Պատվավոր Լեգեոնի շքանշանով։
1975 թ.-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆակտ տարավ։ Բժիշկների պնդունմով դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը։ Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով։ «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի։
Բայց և այնպես դը Ֆյունեսը չկարողացավ հրաժարվել Կլոդ Զիդիի առաջարկից նկարահանվելու «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմում։ Նկարահանումից հետո դերասանը փայլուն կերպով մասնակցեց նաև այլ ֆիլմերում։ «Ժանդարմը և ժանդարմուհիները» ֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը։ Նա մեռավ 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից։
Դերասանն ունի երեք որդի՝ Օլիվյե դը Ֆյունես «Էր Ֆրանս» ավիաընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար պրոֆեսիոնալ դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշման և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողեց դերասանական կարերիան), Փաթրիկ դը Ֆյունես՝ մասնագիտությամբ բժիշկ և Դանիել դը Ֆյունես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել