Անհնար ա պատկերացնել մի իրավիճակ, երբ օրինակ ամերիկացի զինվորին Աֆղանիստան, Իրաք կամ որևէ այլ պատերազմ ուղարկելուց առաջ նրա ուղեղը մտցնեն, որ ինքը պետք ա մի լավ ատի աֆղանցուն, իրաքցուն կամ այլ հակառակորդի, որպեսզի նրանց հաղթի: Որպեսզի ամերիկացի զինվորը հաղթի հակառակորդին, ինքը պետք է լինի պրոֆիսիոնալ, լավ պարապի, լավ կրակի, հազար ու մի այլ բաներ, իսկ այ ատելության քարոզչությունը հաստատ հաղթանակի գրավական չի հանդիսանում: Բա ինչու ա որոշ հայերի թվում, որ հայը որպեսզի կռվի ադրբեջանցու դեմ, ինքը պետք ա ատի այդ ադրբեջանցուն: Հայ զինվորը պետք է լինի պրոֆիսիոնալ, պատրաստ կատարելու ցանկացած հրաման և ինքը կհաղթի ցանկացած հակառակորդի առանց ուղեղը ատելություններով ծանրաբեռնելու, ինչը իրեն ավելի շատ խանգարոմ ա, քան թե օգնում ա...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել