RTX17Q5AԿիևում կործեք թե իրավիճակը անդառնալիորեն հեղափոխական է՞ Բանակցություններն անարդյունք վերջացան: Սարսափելի ընդհարում է: Իսկ Մայդանը դեռևս բոլորի կողմից ընդունված առաջնորդ կարծեք թե չունԻ; Դժվար է նույնիսկ Մայդանում հստակ տարանջատել եվրոմիացման վճռական կողմնակիցներին յանուկովիչյան սոցիալական քաղաքականությունից դժգոհներից: Համենայն դեպս կառավարությունը ՛՛կիսելու՛՛ յանուկովիչյան առաջարկը չի ընդունվել: Հետաքրքիր է, եթե հանկարծ Յանուկովիչը միանա եվրոմիացմանը, սոցիալականները կնահանջե՞ն: Կարծում եմ չի բացառվում, շատերը եվրոմիացման մեջ ՈՒկրինայի կոռւոմպացվածության փոփոխության հեռանկար են կապում: Բայց Յանուկովիչը չի գնա դրան, կարծում եմ ռուսական ճնշումից ավելի նրան և ուկրիանական օլիգարխներին վախեցնում է հենց կոռուպցիոն հնարավորությունների նվազեցումը: ՛՛Եվրոպական դաշտում՛՛ նրանք անելիք, մեծ հաշվով, չունեն թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով և շատ արագ ՛՛դուրս կմղվեն՛՛ ռեսուրսային յուրացումների դաշտից: նրանց ՛՛գործարարական հմտությունները՛՛ մշակվել են օրինազանցության փորձով: Ինչպես մերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել