Նախօրեի երեկոյան համացանցում արագորեն լուրեր տարածվեցին այն մասին, իբր Ժաննա Ֆրիսկեն մահացել է Գերմանիայում գտնվող քաղցկեղով հիվանդների կլինիկայում:
Սակայն այս ինֆորմացիան առաջինն հերքեց երգչուհու ամենամտերիմ ընկերուհիներից մեկը՝Աննա Գորոդժայան, և նրա պրոդյուսոր՝ Անդրեյ Շիկովը, որոնք հարցազրույց էին տվել "Московским комсомольцем"-ին:
«Ժաննան ողջ է, ողջ է, ես հենց նոր էի նրա հետ խոսում: Հիմա ես հեռախոսը կփոխանցեմ նրա պրոդյուսոր Անդրեյ Շիկովին» -ասել է Աննան:

«Ժաննան ողջ է, ինչու են բոլորը նրա փոխարեն ամեն ինչ որոշում, ինչու են մարդեիկ այդքան դաժան ու ագահ: Մենք բոլորս՝ ես, Աննան Գորդժայան և նրա ամուսին Դմիտրին քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել Ժաննայի հետ: Նա իրեն լավ է զգում, ձայնը՝ կենսուրախ: Ամերիկայում, որտեղ հիմա նա է գտնվում, վաղը հավաքվելու է մեծ բժշկական կոնսուլ-խորհրդատվություն, և հենց Ժաննան ինքը կվորոշի իր հետագա բուժման ձևը: Ժանչկան նաև շնորհակալություն է հայտնել բոլորին հոգատարության ու սիրոո համար, դա շատ է օգնում նրան» - ավելացրել է Շիկովը:

Քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեն շնորհակալություն է հայտնել իր երկպագուներին բուժման համար հավաքված գումարի համար:
Բացի այդ Ժաննան, որ ներկայումս բուժվում է Նյու Յորքում՝ իր շնորհակալությունն է նաև հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր իրեն օգնում են պայքարել այդ դժվար հիվանդության դեմ, ինչպես բարոյապես ու հոգեպես, այնպես էլ նյութապես: Այդ նրա խոսքերը տեղադրված են "Русфонда" կայքում:

Մեջբերում եմ՝ «Շնորհակալ եմ. Դժվար էր պատկիրացնել, որ նման դժվար պահին՝ իմ և իմ ընտանիքի համար, հարյուր հազարվաոր մարդիկ կարձագանքեն իրենց խոսքերով, աղոթքներում ու գումարով: Ես շնորհակալ եմ բոլորին հոգատարության համար, դա ինձ ուժ է տալիս: Շնորհակալ եմ մարդասիրության համար, նրա համար որ Ռուսաստանում ունեմ այդքան համակիր, կարեկից ու հոգատար մարդիկ: Ես շնորհակալ եմ Ձեր օգնության համար,բարության համար Ռուսֆոնդին, «Առաջին ալիքին», «Թող ղոսեն» հաղորդաշարին, բայց առաջին հերթին այն ամենքին, ովքեր չեն կորցրել սրտացավությունն ու պատրաստ են եղել օգնել: Առողջություն, հանգստություն և հույս Ձեզ, Աստված Ձեզ պահապան: » Կիսվել է իր զգացմունքներուվ հայտնի կատարողը:

Ժաննա Ֆրիսկեի խոսքերով՝ այս պահին հավաքվել է 66 մլն. ռուբլի, որը բավական է իր բուժման համար: Սակայն նա ընդգծել է, որ մնացած գումարը կօգտագործվի ծանր հիվանդ երեխաներին բուժման համար:
Ինչպես նշում է «Ռուսֆոնդը»՝ Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հունվարի 20-ին կազմակերպված ակցիային «Առաջին ալիքով» արձագանքել է հարյուր հազարավոր հեռուստադիտող և rusfond.ru-ի ընթերցասեր:

877.859 մարդ ուղարկեց 1.005.429 SMS-հաղորդագրություն «ԺԱՆՆԱ» բառով, և ընդհանուր գումարը կազմել է 65 755 062 ռուբլի: Եվս 429 երկապագուներ «Ռուսֆոնդ» ի հաշվին փոխանցել է 1.131.658 ռուբլի:
Հոնվարի 23-ին մոսկովյան ժամանակով ժամը 15:00-ին Ժաննա Ֆրիսկեին նվիրաբերել են 66,886,720 ռուբլի: Հատկանշական է որ 20-23- հոնվարի sms նվիրատվությունները երեխաների համար Ռուսֆոնդ»- ում կազմել է 8,926,268 ռուբլի. Սա 2.5 անգամ ավելի բարձր է, քան սովորական նվիրատվությունները:

Ժաննա Ֆրիսկեն Շերեմետեովի օդանավակայանում

Հիշեցնենք որ հունվարի 17-ին մամուլում հայտնվեց շոկ առաջացնող լուսանկարներ Ժաննա Ֆրիսկեից Շերեմետեովի օդանավակայանում, որտեղ երգչուհին պարզապես անճանաչելի էր: Եվ միանգամից տարածվեցին խոսակցություններ այն մասին, որ երգչուհին ծանր հիվանդ է, և դրանցից մեկը հաստատվեց նրա մտերմների կողմից:
Երկուշաթի օրը՝ հունվարի 20-ին երգչուհու քաղաքացիական ամուսին՝Դմիտռի Շեպելյեվը հաստատեց այդ տխուր լուրը, որից անմիջապես հետո «Առաջին ալիքով» հայտարարվեց երգչուհու բուժման համար կազմակերպվաց դրամահավաք ակցիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել