Ադրբեջանը մեզ հետ խաղաղ պայմաններում հակամարտելու մի սովորություն ունի, համենայնդեպս, մինչ վերջին օրերս ուներ` մտցնել լարվածություն, հետո մեկ երկու օրվա ընթացքում հանդարտվել, սակայն այս սցենարը, որը մենք տեսնում ենք հիմա, նման չէ իր մշտական սցենարներին:
Բանակցային պրոցեսը խաթարելու միտումով՝ այսպիսի աննախադեպ լարվածություն մտցնելու համար Ալիևին նախադրյալներ էին անհրաժեշտ: Ալիևյան կլանի այս գենետիկ խլամը միշտ աչքի է ընկել իր վախկոտությամբ և անսահման զգուշավորությամբ: Եվ հիսթերիկ բնույթի այս ագրեսիան, որը վերջին օրերին ի ցույց է դնում Ադրբեջանը, պետք է որ իր հիմնավորումներն ունենան: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Ալիևը մանկամտության դիագնոզով է տառապում, բայց չեմ կարծում, որ նրան շրջապատող գեներալները չեն հասկանում, որ Ադրբեջանի նման պահվածքը կարող է ճակատագրական լինել իրենց համար, այդ դեպքում հարց է կանգնում`ինչու են նրանք շարունակում լարվածություն մտցնել ամբողջ սահմանով մեկ, ինչի վրա են հույսները դրել… ինչու չեն հանդարտվում`
• Միգուցե Ադրբեջանին մշտական խորհուրդ տվողները`Թուրքիան (չեմ բացառում նաև ԱՄՆ-ին և Իսրայելին) այս անգամ շշնջացել են Ալիևի ականջին`քանի Պուտինը զբաղված է օլիմպիադայով, հանգիստ արա ինչ ուզում ես. մեկ է նա չի կարող արձագանքել, քանզի կվախենա իր միջամտությամբ օլիմպիադայի վրա ստվեր գցել (միտքը հետևյալն է, որ չասեն՝ տեսեք, ՌԴ-ն նույնիսկ օլիմպիադայի օրերին միջամտում է ի հօգոտ Հայաստանի…) 
• Միգուցե Ադրբեջանի ղեկավարությունը առանց որևէ մեկի խորհրդի է եկել այս եզրահանգմանը, բայց չէ որ նա պետք է հիշեր, որ նույնիսկ 90-երի սկզբին, երբ ռուսական կողմը բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանին, նույնիսկ այդ պարագայում մենք ունենալով մի քանի անգամ քիչ ռեսուրսներ, արժանագույնս դիմակայում էինք Ադրբեջանին: 
Հ.Գ. Ամեն դեպքում մենք չենք կարող ժխտել, որ այս աննախադեպ լարվածությունը սկսվեց հենց Սոչիի օլիմպիադայի նախաշեմին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել