Սերժ Սարգսյանի անվտանգությունն արգելել է առաջին օգնություն ցուցաբերել սոցապի աշխատակցուհունIlur.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սոցապ նախարարություն` խորհրդակցության: Նախարարությունում մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սարգսյանի այցը կաթվածահար է արել նախարարության աշխատանքը:

Նախ` Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը խցանում է առաջացրել հարակից փողոցներում, ապա` վարժեցրած շների ուղեկցությամբ ստուգել են նախարարության բոլոր սենյակները: Այնուհետեւ նախարարության բոլոր աշխատակիցներին խիստ կարգադրություն է տրվել` շուրջ երեք ժամվա ընթացքում դուրս չգալ սենյակներից: Իսկ այս ամենի կուլմինացիան վրա է հասել այն ժամանակ, երբ նախարարության տարեց աշխատակցուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, իսկ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները կանչով ժամանած շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել բարձրանալ եւ առաջին բժշկական օգնություն ցուցաբերել նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել