Միգուցե ես շատ կասկածամիտ եմ, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատ անգամ մեզ հրամցնում են այնպիսի որոշումներ, որոնք ի սկզբանե հնարավոր չէ, որպեսզի բողոքի ալիքներ չբարձացնեն`օրինակ տրանսպորտի սակագինը 100-150, կուտակայինը և մենք դեռ չգիտենք մոտ ապագայում էլ ինչ են հրամցնելու: Ըստ իս մեխանիզմը պարզ է՝ ասում են սենց պետք է լինի, մենք սկսում ենք գոռգռալ, աղաղակել, դուրս գալ փողոց, ընդվզել, իսկ դրանից հետո արդեն կարգերը որոշում են կայացնում որոշ ժամանակով կասեցնել որոշումը`մի դեպքում դա արեց քաղաքապետը մյուս դեպքում Սահմանադրական դատարանը: Արդյունքում ձևավավորվում է հետևյալ մթնոլորտը`ժողովուրդը գոհ է, կասեցնողները դեմոկրատիայի չափանիշ են դառնում և այսպես էլ ապրում ենք: Որպեսզի ավելի արտահայտիչ լինեմ եկեք միասին պատկերացնենք հետևյալ պատկերը`վաղը կառավարությունը զարթնի և հիմնավորելով, որ էկոլոգիական մարտահրավերներից ելնելով յուրաքանչյուրիս վրա օդի հարկ է դնում ,… բնական է մենք դուրս կգանք փողոց, հետո մեզ կասեն լավ մենք հիմա դա կասեցնում ենք : Բնական է, որ մենք պետք է աղաղակենք հաղթեցիիիիիիիիիիիիիիիիինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել