Մինչ դուքս Վիլիամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը կնախապատրաստվեն տոնելու իրենց հարսանիքի երեք տարին, ձեզ ենք ներկայացնում փաստեր, որոնք մինչև այսօր չեն ներկայացվել հանրության ուշադրությանը:

Դա, անշուշտ, դարի ամուսնությունն էր: Նրանց պսակադրման արարողությանը հետևում էին միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններից, այդ ամուսնության համար տոնակատարություններ կազմակերպվեցին երկրի բոլոր անկյուններում, հազարավոր մարդիկ հավաքվել էին Լոնդոնի փողոցներում՝ գեթ մեկ վայրկյան տեսնելու արքայական հարսանիքը:

Եվ այսպիսով, ապրիլի 29-ին կլրանա նրանց ամուսնության երրորդ տարին, իսկ Հարսանիք բլոգը ձեզ կներկայացնի 10 փաստ, որոնք, դուք հաստատ, դեռ չեք կարդացել: 

1.Քեյթի ծաղկեփունջը կազմված էր հովտաշուշանից, հակինթից, բաղեղից և Քաղցր Վիլիամ կոչվող ծաղկատեսակներից: Համաձայն արքայական ավանդույթների՝ նա իր ծաղկեփնջում ներառեց նաև Վիկտորիա թագուհուն պատկանած այգում աճող մրտենու ծառից մի ճյուղ: Այն համարվում է սիրո բույս, երկար և երջանիկ ամուսնության գրավական: Պսակադրությունից հետո ճյուղը տնկեցին հարսնացուի այգում:

2.Քեյթը ամուսնացավ 29 տարեկանում: Իհարկե, այնքան էլ «ծեր» չէ, բայց նա դարձավ ամենամեծ տարիքով արքայական հարսնացուն: Ամենաերիտասարդ հարսնացուն Իզաբելլա Վալուան էր, ով Ռիչարդ 2-րդի հետ ամուսնացավ 6 տարեկանում՝ 1369 թվականին: Քեյթը իր սկեսույր-մայրիկի՝ Դիանայից հետո երկրորդ արքայական հարսնացուն էր, որ ամուսնալիս օրիորդ չէր:

3.Քեյթը և Վիլիամը իրենց հարսանեկան տորթը պատվիրեցին Ֆիոնա Քերնսի մոտ: Նրանք ցանկացել էին, որ տորթը պատրաստվի արքայազնի սիրելի բաղադրատոմսով: Քաղցր կախարդանքը պատրաստվեց ավելի քան 17.000 շոկոլադե թխվածքաբլիթից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


4.Քեյթի հարսնաքույրը իր քույրն էր՝ Պիպան: Բացի այդ նա ուներ ևս 4 հարսնաքույր, ներառյալ Ուիլիամի 3-ամյա հրաշք սանիկը, ով ամեն անգամ փակում էր փոքրիկ ականջները, երբ հավաքված բազմությունը բղավում էր ոգևորվածությունից: Հարսնաքույրերը կրում էին Nicki Macfarlane-ի զգեստները, ով հայտնի որպես հարսնաքույրերի լավագույն ոճաբան:

5.Առևտրի ոլորտի փորձագետները հաշվարկել են, որ այդ օրերին վաճառվել է ավելի քան 1000 մղոն երկարության զարդարանքի համար նախատեսված շղթա, որոնց մեծամասնությունը որպես զարդարանք օգտագործվել է Մեծ Բրիտանիայում անցկացվող փողոցային միջոցառումների ժամանակ:

6.Հարսանեկան նվերների փոխարեն Քեյթը և Վիլիամը հյուրերին խնդրել էին բարեգործական նվիրատվություններ անել: Արդյունքում հավաքվել էր ավելի քան 1.26 մլն ֆունտ: Այնուամենայնիվ, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը որոշել էր մի շատ արտառոց և հարսանիքիներին տրվող նվերներից խիստ տարբերվող նվեր մատուցել՝ տանդեմ՝ մի քանի տեղանոց հեծանիվ:

7.Այժմ եկեք խոսենք հարսանեկան զգեստից: Մի՞թե այն հիասքանչ չէր: McQueen դիզայներական տան և դիզայներ Սարա Բերտոնի անկրկնելի աշխատանքի արդյունքում ստեղծվեց այս զգեստը, որը արժեցավ 250.000 ֆունտ: Զգեստի վրա աշխատել են տասնյակ դերձակներ՝ Կարի արքայական  տնից: Այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք էր: Վերին հատածը 19-րդ դարից էր ընդօրիակված և կրում էր Carrickmacross դիզայն անվանումը: Թևքը և կրքավանդակի հատվածը զարդարված էր Անգլիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ազգային ծաղիկներով, իսկ քղանցքի երկարությունը հասնում էր 8 ֆունտի:  Համաձայն ավանդույթի՝ հարսի զգեստի մեջ պետք է ինչ-որ երկնագույն հատված լիներ: Այն կարեցին ներսի հատվածից, որպեսզի զգեստի ճերմակ տեսքը չխեղաթյուրվի:

8.Բրիտանական William Hill բուքմեյքերական ընկերությունը 8/1 հարաբերությամբ խաղադրույք էր նշանակել, որ արքայազն Վիլիամը հարսանեկան հանդիսության ժամանակ կքնի: Դա նրանց առաջարկած ամենահայտնի խաղադրույքը դարձավ:

9.Պսակադրությունից հետո Վեսթմինսթերյան աբբայության զանգերը չդադարեցին ամբողջ երեք ժամ՝ իրենց ամբողջ ուժգնությամբ ազդարարելով արքայական պսակի մասին:

10. Պսակադրությունից հետո զույգը մեկնեց Սեյչելյան կղզիներ՝ այնտեղ անցկացնելու իրենց մեղրամիսը: Նորապսակները այնտեղ անցկացրեցին 10 օր՝ իրենց համար նախատեսված «խրճիթի» մեկ գիշերվա համար վճարելով 4000 ֆունտ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել