Եվա Մարկոսյան, 
Ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարան:

Կարծում եմ, որ նախանձը կա բոլորի մեջ և ամեն պարագայում: Դա և՛ մարդկային արատ է, որով տառապում ենք բոլորս, և՛ հոգեվիճակ: Պարզապես տարբերվում ենք մեր արտահայտման ձևով, դա ցույց տալով, կամ թաքցնելով, իսկ եթե ցույց տալով, ապա` միայն դիմացինին չարը կամենալով: Մինչ նյութը գրելը փորձեցի գտնել «նախանձ»-ի բացատրությունը, և ահա` «Ուրիշի հաջողություններից, բարեկեցությունից, առավելություններից, մարդու մեջ ծագող չարության զգացում»: Այսինքն` ինչպես արդեն պարզ է, նախանձը իրենից ոչ մի լավ բան չի ներկայացնում, այն ամբողջովին լցված է չարությամբ։ 

Բայց միաժամանակ կարծում եմ, որ նախանձը բնական երևույթ է, քանի որ այն առաջանում է ինչ-որ համեմատական, անհավասար աստիճանների գոյացման ընթացքում, իսկ այդ համեմատությունը և անհավասարությունը ամենուր է, և ոչ մի բան չենք կարող անել, որպեսզի դրանք ինչ-որ ձևով փոխվեն, և կարծում եմ, որ պետք էլ չի դրանք ինչ-որ ձևով փոխել, քանի որ հենց դրանց մեջ է կյանքի հետաքրքրությունը, նույնիսկ նախանձն էլ հետը: Պարզապես բոլորս պետք է հասկանանք, որ մեր չարությամբ ոչինչ չենք լուծի, և ոչ մեզ համար, ոչ էլ դիմացինի համար լավ չի լինի: Կարծում եմ, որ միշտ պետք է հիշել, որ լավից լավը կա, վատից էլ վատը, իսկ եթե մի բան մեր ուզածով չէ, ապա դրա պատճառը միայն մենք ենք, մեր մեջ պետք է այդ սխալը նայենք և շտկենք, բայց ոչ դիմացինի հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել