Այ քեզ ցինիզմ…..համարյա նույն ժամանակահատվածում մի կողմից ունենք Արմեն Հովհաննիսյանի և նրա ընկերների աննախադեպ հերոսական արարք, մյուս կողմից Սպարտակ Ղուկասյանի կողմից (Վարդան Ղուկասյանի որդու) թույլ տված հերթական աննախադեպ խուլիգանական արարքը: Այսինքն տղաները իրենց կյանքի գնով մեր անդորրն են ապահովում, իսկ Սպարտակ Ղուկասյանը այդ նույն ժամանակ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով կրակոցներով հերթական «դեբոշն» է սարքել: Այսինքն, Արմեն Հովհաննիսյանը զենքը ձեռքին մահացավ՝ պաշտպանելով հայերին, իսկ Սպարտակը զենքի ձեռքին, Չիկագոյի բանդիտներին հարիր կեցվածքով, վտանգում է հայերի կյանքը: Ու այսքանից հետո ուզում եք ասել, որ արդարություն կա, հա՞…:
Հ.Գ-մի պահ երբ իմացա, որ Սպարտակ Ղուկասյանին կանչել են ոստիկանություն ուրախացա, ասեցի՝ միգուցե այս անգամ արդարությունը կհաղթի, բայց ուրախությունս կարճ տևեց`մի քանի ժամ հետո մամուլում կարդացի. «Վարդան Ղուկասյանի որդին ոստիկանությունում բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել