Թուրքիայում քրդերը մեծ հանդիսավորությամբ նշել են հայոց լեզվի դասընթացների մասնակիցներին վկայականներ հանձնելու արարողությունը:
Ներկայումս քրդաբնակ Դիարբեքիր նահանգում ամիսներ առաջ բացվել էր հայոց լեզվի հատուկ դասընթացներ, որին ցանկություն էին հայտնել մասնակցել մեծ թվով մարդիկ:

Դասընթացներն անցկացնում էր Դիարբեքիրի քաղաքապետարանը: Թեև մեծ թվով ցանկացողների, կազմակերպիչներն առաջին փուլով հայոց լեզու են դասավանդել 27 մարդու:

Նրանց վկայագիր հանձնելու արարողությանը մասնակցել են Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, գրողներ, Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորներ:

Դիարբեքիրի քաղաքապետը միջոցառման ներկաներին ողջունել է հայերեն «բարի գալուստ» ասելով:

«Սա մեր պատմական պարտքը վերադարձնելու մի փոքրիկ մասն է միայն: Մենք շարունակելու ենք մեր պարտքերը վերադարձնել: Այժմ իրականացնում ենք հայկական եկեղեցու վերանորոգումը: Լինելու են նոր քայլեր»,-միջոցառման ժամանակ նշել է քուրդ քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել