Սուրիկ Խաչատրյանի ղադրը թմրաբիզնեսմենները հիմա լավ կզգան: 
Նորություն չէ, որ Հայաստանը թմրանյութի տարանցիկ երկիր է: Դրա մասին բազմիցս է գրվել ոչ հայկական թերթերում: Բայց որ այս ծավալի է, երևի տարանցման հովանավորներին էլ հայտնի չէր: 
Եթե մոտ ժամանակներս մարդ չգյուլեցին, ուրեմն կարելի է ենթադրել, որ այդ տարանցման հովանավորը այնքան լուրջ դեմք է, որ 200 մլն $-ի կորուստը կարա մարսի:
Մի բան էլ կա: Այդ լավ է, որ գտան, բռնագրավեցին, ձերբակալեցին և հանրային հնչեղություն տվեցին: Բա հետո ի՞նչ են անելու այդ թմրադեղի հետ: Այ երբ հանրային էլ կդնեն ու կոչնչացնեն, այն ժամանակ կարելի է ասել, որ հալալ է, հզոր ու արդար գործ են անում: Հակառակ դեպքում կարելի է ենթադրել, որ այդ թմրադեղը նույն ձևով, սակայն հավելավճարով կշարունկի իր ճանապարհը, իսկ տեղը գյաջ կամ գիպս կոչնչացնեն:
Լուրջ նարկոկարտելների երկրում ենք ապրում, բայց տեղյակ չէինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել