Ադրբեջանի Նախագահ, իշխան, սուլթան, դիկտատոր կամ մեկ ուրիշ բան Իլհամ Ալիևն այս անգամ գերազանցել է ինքն իրեն: Հունվարի 21-ին, Գյանջայում (Գանձակ) նոր բնակելի համալիրի հանձման արարողության ժամանակ «Մեծն» Իլհամն այս անգամ ևս  «հիշեցրել է» իր հայրենակիցներին, որ Հայաստանն իրենց պատմական տարածքն է և հավելել, որ կգա ժամանակը և իրենք կազատագրեն իրենց բոլոր պատմական տարածքները և վերջապես կվերակագնեն պատմական արդարությունը: Այս մարդու մտքերը ոչ միայն աբսուրդի են հասնում այլև հակասում են միմյանց: Մարդ նույնիսկ չգիտի, թե կոնկերտ ինչպես սա մեկնաբանել, ինչպես հասկանալ, ընդունե՞լ սա որպես Ադրբեջանի կողմից սպառնալիք մեր ազգային անվտանգությանը, նոր ռազմավարական խնդի՞ր իրենց ապագա սերունդների համար, ներքին լսարանին տրամադրվող փուչ հույսե՞ր, թե Աստված գիտե ինչ: Եկեք նախադաություն առ նախադասություն փորձենք վերլուծել «Փոքրիկ իշխանի» մտքի գոհարները: 

Այսպիսով այդ այցի շրջանակներում, Ալիևը նշել է, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ փախտականներ ստացել են բնակարաններ, բայց հիմնական շինարարական աշխատանքները կսկսվեն այսպես կոչված օկուպացված տարածքները ազատագրելուց հետո և մասնավորապես նշել Լաչինում և Քելբաջարում նոր համալիրներ ստեղծելու մտադրության մասին: Տեսեք, նա առաջին հերթին փաստացի ընդունում է, որ երկիրն ունի այն բոլոր ֆինանսական միջոցները, որպեսզի կարողանա լուծել փախստականներին բնակարաններով ապահովելու խնդիրը, բայց նա դա չի անում՝ ելնելով քաղաքական նկատառումներից: Այսինքն հարգելի փախստականներ, սպասեք ես իմ քաղաքական հարցերը լուծեմ, հետո Ձեզ տուն կտամ, այլապես, եթե հիմա Ձեզ տուն տամ, ինչպես եմ ամբողջ աշխարհին համոզելու, գլուխ տանելու և զզվացնելու, որ ստեղծված իրավիճակում տուժում են բազմահազարավոր անօթևան մնացած մարդիկ և խնդիրը պետք է լուծել հրատապ և հարգել պախստականների իրավուքները վերադառնալ համար իրենց բնակավայրեր միջազգային բոլոր նորմերին համապատասխան: Նախադասության երկրորդ մասում Ալիևը մատնանշում է շրջաններ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն ԼՂՀ-ի կենսունակության համար և  բանակցությունների շրջանակներում դիտվում են, որպես « հիմնական կարիքները» (core needs) հայկական կողմի համար: Սա Միջազգային հարաբերություններում նշանակում է,որ տվյալ հարցը կոնկրետ կողմի համար սակարկման ենթակա չէ: Սրանով էլ Ալիևը ևս մեկ անգամ անուղղակի ուղերձ է հղում, որ ինքը պատրաստ չէ շարունակել բանակցությունները:

Սրանից հետո Ալիևն ավելի հեռու է գնում և սկսում է խոսել իրենց «բոլոր պատմական տարածքների» վերադարձի մասին: Նա զուգահեռներ է տանում մեր և իրենց միջև՝ ասելով որ Հայաստանն առանց արտաքին աջակցության չի կարող գոյատևել, մինչդեռ Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում լուրջ զարգացում է արձանագրել, թե´ տնտեսկան, թե´ ժողովրդագրական առումով: Տնտեսականը դեռ հեչ, բայց դեմոգրաֆիկ պատկերի առումով նա ավելի հեռուն է գնում և ասում, որ ադրբեջանցիները պետք է «բնակեցնեն» իրենց այսպես կոչված «պատմական հողերը:» Նրա խոսքերով եթե դա չանեն իրենք (խոսքն իր ժամանակակիցների մասին է), ապա դա պետք է անեն հաջորդ սերունդները՝ միշտ վառ պահելով այս գաղափարը իրենց գլխում:

Սկսենք ժողովրդագրական աճից ևընդհանուր զարգացման արդյունքում պատմական տարածքներ բնակեցնելուց: Սա ինձ առաջին հերթին հիշեցնում է Հիտլերի այն գաղափարը (mein kampf-ից), երբ վերջինս պնդում էր, որ իրենց կայուն և բնական զարգացումը ապահովելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նոր տարածքներ: Ավելի ֆաշիստական և խելացնոր արտահայտություն անել պարզապես հնարավոր չէ, առավելևս երկրի ղեկավարի կողմից: Ֆաշիստականը դեռ մի կողմ, բայց Ալիևն իր մեկ նախադասության մեջ երկու համընդհանուր պարտադիր նորմ է (jus cogens) խախտում: Առաջինը ուժի սպառնալիքի, իսկ երկրորդը դե ֆակտո ցեղասպանության կոչերով: Մեր ղեկվարները պետք է նման հայտարարությունը անարձագանք չթողնեն և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն Ադրբեջանի կողմից նման ապակառուցողական կեցվածքի վրա և ի վերջո բացատրեն մի բան, որը մենք՝ հայերս, միշտ էլ իմացել ենք, որ եթե Արցախի հարցով գնանք նվազագույն զիջման, Ադրբեջանը դա կդիտարկի որպես թուլություն և երբեք դրանով չի սահմանափակվի:

Վերջում եկեք ի վերջո հասկանաք, թե ինչ փաստերի հիման վրա է Ադրբեջանի Նախագահը հայտարարում, որ ներկայիս Հայատանը իրենց պատմական տարածքն է: Նա ասում է մի բան, որի համար միշտ մեղադրում է մեզ: Նա միշտ պնդում է, որ հայերը սովորությունը ունեն «ազգայնացնել» այն բոլոր տարածքները, որտեղ գոնե մի քանի տասնամյակ ապրել են և երբեմն էլ հեգնանքով ասում է, որ կգա ժամանակ հայերը ամբողջ աշխարհից ինքնորոշվելու իրավունք կպահանջեն: Տեսեք, այս մարդու միակ փաստարկը, որ Հայաստնն իրենցն է, 19-րդ դարում արված ինչ-որ վիճակագրություն է, որն իբր փաստում է, որ մեր տարածքում ապրել են ավելի շատ ադրբեջանցիներ քան հայեր: Ինչ խոսք, այս հայտարարության մեջ ճշմարտության մի հատիկ գտնել կարող ենք: Իրոք բոլոր հավաստի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ թե Հայաստանի ամբողջ տարածքում այլ Էրիվանի նահանգում 19-րդ դարի սկզբերին ( դեռ մինչ Ռուս-պարսկական առաջին պատերազմը) ադրբեջանցիներն իրոք մեծամասնություն են կազմել: Բայց կան հարցեր որոնք հասկանալու համար պետք է ավելի լայն տեղեկատվության տիրապետել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել