P.S. Պատկերացնում եք` էս անգամ սխալվեցի:
Այս ստատուսը գրել էի երեկ ուշ երեկոյան, ասի` առավոտը բացվի, գործից կազատվեմ, կգցեմ ֆբ: Գրելիս էլ հա ուզում էի ավելացնել` առայժմ, դեռ… զոհ չունեն.... ասի բայղուշություն մի արա…
Բայց որ Մայդանի առաջին զոհը հայ կլինե՜ր…
----
Երբեմն չեմ հասկանում նրանց, ովքեր, այսպես ասած, նախանձով են նայում դեպ Մայդան` իրենք իրենց ու մնացածներին հարցնելով. ինչու մեզ մոտ նման բան չեղավ:
-Տոչնի մեր Մարտի մեկն է` առանց զոհերի:
Ինչո՞ւ: Շատ պարզ:
Մեր դեպքում Մյասնիկյանի հրապարակում, նախորդ օրն էլ Ազատության հրապարակում, էլեկտորատը պրոռուսական է: Եվ այն էլ` մի ուրիշ ձեւ:
Արեւմտյան գաղափարախոսության մարդիկ հեչ Մաքսային միության հաշվով թեկուզ փոքրաթիվ, բայց մի ջիգյարոով միտինգ չարին:
Ինչո՞ւ մեզանում զոհեր, Ուկրաինայում` ոչ: Էլի շատ պարզ:
ա/.Այնտեղ, ուր Ռուսաստանն է, առանց զոհերի հնարավոր չէր: Մեզանում բարիկադների երկու կողմում էլ Ռուսաստանն էր… եւ այն էլ՝ որսորդ Քոչարյանի նախագահությամբ:
բ/.Յանուկովիչին «նման շռալություն» Ռուսիան թույլ տալ չի կարող: «Զա նիմի Մոսկվա», առավել ստույգ` Սոչի…. հո բարդակ չեն սարքելու, առանց այն էլ ահաբեկչության վտանգից վախեցող Սոչիի քթի տակ:
գ/.Մայդանն ունի մշակույթ` գունավոր հեղափոխության. նարիջների ոտնատեղն օգնում է մայդանցիներին ….
Էսքան բան....
Հ.Գ.Այո, սխալվեցի, բայց մտքումս այլ բան էլ կար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել