Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտարամաբանական ատելության երկիր է:Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում: Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ինչ է, ևս մեկ հազարամյա՞կ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է: Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ ,որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն , առջևում` տարածություն:

Վազգեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել