ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ: ԿԱՐԴԱԼ ԵՎ ՏԱՐԱԾԵԼ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Այսօր` ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհեց իրեն, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը պահելով դիրքերը, և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս:
Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին:
Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին:

Մահն իմացյալ անմահություն է...

Հավերժ փառք մեր հերոսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել