Բա չիմացա՞ք, հերթական չինովնիկն ա ճարվել, որ մեզ կոտոշավոր ապուշի տեղ ա դնում, իսկ իրեն` սրամիտ հանճարի: «ՀայՌուսգազարդ»-ի փոխտնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարել է, որ իրականում Հայաստան մտնող գազը շատ էլ բարձր կալորիականություն ունի (7600 մինիմալ սանդղակի փոխարեն 8000+ ա), ուղղակի մեր այրման սարքերն են անորակ, կամ էլ մենք չգիտենք դրանցից օգտվելու ձևը, դե իսկ գազի գերծախսերը դեկտեմբեր ամսում պայմանվորված են եղել բացառապես ցրտերով:

Դե արի ու էս գազային գիգանտի դոդ գլուխը մտցրա, որ, օրինակ, մեր տանը սովորական գազի կալոնկա ա, որի ֆռիկը մինչև վերջ որ պտտում ես, ինքը իր հնարավորությունների սահմաններում ամենաուժեղ կրակն ա անում: Առաջ էդ ֆռիկը որ տենց ֆռացնում էինք, սուրճը պատրաստ էր լինում 4-5 րոպեում, իսկ հիմա 10-15 րոպեում որ լինի, փառք ա:

Չեմ հասկանում, իրանք իրո՞ք են մեզ էշի տեղ դրել, թե իրենք են ուղտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել