Էս պահին ամենա գլխավոր խնդիրն էն ա, որ բոլոր քաղաքացիական շարժումները որոնք իրանց բողոքն են բարձրացնում տարբեր հարցերի շուրջ, կարողանան միավորվեն գոնե ակցիաների անցկացման վայրի ու ժամի շուրջ, քանի որ որքան էլ որ տարբեր պահանջներ ունեն, նրանց առաջնային պահանջը, նրանց միավորող պահանջը՝ արդարության պահանջն է: Իմ պատկերացմամբ առանձին-առանձին անցկացնելով, դուք վատնում եք առանց դրանել էլ, ակտիվ զանգվածի սուղ ռեսուրսները: Ստեղ արդեն կոնկրետ գալիսա բառիս բուն իմաստով քանակի խնդիր: Ես ուզում եմ, որ գործեք էլի օրենքի շրջանակներում, բայց գործեք Ոչ ստանդարտ, քանի որ ձեր բոլոր ստանդարտ գործողություների հակաքայլերը "իշխանությունը" ձեզանից լավ գիտի: Միաժամանակ հասկանում եմ, որ կարող եք հարց տալ՝ բայց էտ դեպքում մեր բարձրացված հարցը մղվելու է երկրորդ պլան, ասում եմ ոչ ու ևս մի անգամ՝ ոչ, քանի որ երբ տեսնեն, որ դուք բոլոր հարցերը միավորում եք մի ամբողջության մեջ ու պահանջում եք կոմպլեքս լուծում, այդ ժամանակ ստիպված են լինելու տալ այդ լուծումները, փողոցի լեզվով ասեմ էդ դեպքում դուք սլաքերը ուղղում եք ոչ թե տարբեր անձանց, այլ մեկ անձի ուղղությամբ, որը նաև լուծում է բոլոր խնդիրները...

Հ.Գ. Ես ինձ հարց եմ տալիս, ինչո՞ւ ես Գասպարիի կողքը չէի էսօր, ինչո՞ւ իրա կողքը չէին այսօր մնացած բոլոր քաղաքացիական ակտիվեստները ու դա այն դեպքում, երբ համարյա թե, չի եղել տենց բողոքի ակցիա ցանկացած խնդրով, որ Գասպարին չմասնակցի: Լուրջ, շատ լուրջ կազմակերպվելու և մարդկային ռեսուրսը կենտրոնացնելու խնդիր ունենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել