Այն, ինչ արել է Արմեն Հովհաննիսյանը, դա միայն իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն կատարելը չէ, տղան վիրավոր վիճակում կանգնեցրել է մի քանի ադրբեջանցի տականքների առաջընթացը, և ով գիտե, թե ինչ զոհեր մենք կունենայինք, եթե նա այսպես անձնուրաց չկռվեր թշնամու հետ, լավ գիտակցելով, որ մահանալու է, եթե այս ոգով շարունակի: Սա արիություն չէ, սա հերոսություն է, և ուրիշ ոչինչ: Եվ ըստ իս, նա պետք է հերոսի կոչում ստանա, և այդ կարծիքին է ոչ միայն ես, այլ շատ շատերը: 
Հիշեցում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունվարի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հ.Գ-Զինվորին 4-5 ամիս էր մնացել, որ զորացրվեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել