19011637.103985.812Kinoashkharh.am-ը գրում է.

Սերբիայի Դրվենգրադ գյուղում, բաց երկնքի տակ, թատերականացված ներկայացմամբ բացվեց VII «Կուստենդորֆ» միջազգային կինոփառատոնը` նշանավոր ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «զավակը»:

Պատահական չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի տարվա սկզբին մասնակիցների ու հյուրերի ուշադրությանը ներկայացվեց մի ավստրիացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության տեսարանը: Նրա սպանությունը Սարաևոյում Գավրիլո Պրինցիպի ձեռքով, որը  հույս ուներ ազատագրել Բոսնիան ավստրո-հունգարական միապետությունից, պատերազմը սկսվելու առիթ դարձավ: Ներկայացումը կատարված էր դրամայի, խորեոգրաֆիայի, պերֆոմանսի և դիսկոտեկի համադրությամբ, իսկ պատմողի դերը կատարում էր ինքը` Կուստուրիցան: Ճակատագրական կրակոցներն ուղեկցվեցին հզոր հրավառության ճայթյուններով, որը Դրվենգրադի երկինքը  երփներանգ դարձրեց և ազդարարեց փառատոնի մեկնարկը:

Իսկ մինչ պաշտոնական բացումը Էմիր Կուստուրիցան դիմավորում էր հյուրերին, որոնք այստեղ էին ժամանում ուղղաթիռներով:Ազգային սերբական հանդերձանքով երիտասարդի ու աղջկա ձեռքից աղն ու հացն ընդունեցին արգենտինական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Բեներիս Բեժոն, որն այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է դարձել, և լեհ ռեժիսոր Յանուշ Կամինսկին: Ավելի վաղ` ցերեկը, ժամանել էր իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադին: Նրա նոր` «Անցյալը» կինոնկարն առաջինն էր, որ ուրբաթ օրը` հունվարի 17-ին, ցուցադրվեց փառատոնի շրջանակներում: Այն ներկայացված էր «Ժամանակակից միտումներ» բաժնում, որտեղ, Կուստուրիցայի խոսքով, հավաքված են անցնող տարում վարձույթ մտած «որոշ լավագույն ֆիլմեր»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել