Կներեք, իհարկե, բայց չեմ կարող չասել. ամեն անգամ էս բութը ներքև տնգած նկարները տեսնելիս ներվայանում եմ.. մանավանդ որպես կանոն բութը ներքև տնգողները նենց դեմքի արտահայտություն ունեն, ոնց որ խնդրի լուծվել-չլուծվելը իրենց բութը ներքև կամ վերև տնգելուց ա կախված, ու իրանք որոշումը կայացրել են ու տնգել են դեպի ներքև.. իսկը ոնց որ հռոմեական կայսրերի դեմքերը, որոնք վերև կամ ներքև տնգելով, մարդուն կյանք էին շնորհրում կամ մահվան դատավճիռ տալիս:
Գիտեմ, որ լավ բան ա, լավ բանի համար, սոլիդարություն են հայտնում մարդիկ, բայց սիմվոլիկան, ժեստը լավը չի. եսիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել