Հարգելի ընթերցողներ, մեր գործադիր մարմիններում կային և դեռ մինչև հիմա կան հնաբնականեր, որոնց տասնյակ տարիների կառավարման ընթացքում տվյալ ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Ինչպես բոլորս լավ գիտենք, յուրաքանչյուր փոփոխություն իրենից ֆինանսական միջոցների փոշիացման ռիսկեր է պարունակում: Էլ չեմ ասում, որ վերոհիշյալ մարդիկ տասնյակ տարիներ շարունակ, ի պաշտոնե տվյալ ոլորտում ղեկավարել են բազմաթիվ հանձնաժողովներ` սկսած տենդերների շահումներից վերջացրած տարբեր մրցույթներով: Այդպիսի մարդկանցից մեկն էր արդեն էքս փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, որը աշխատել է բազմաթիվ նախարարների հետ. նրանք գալիս-գնում էին, իսկ ինքը մնում էր որպես ամենազդեցիկ պաշտոնյան ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում (էլ չեմ ասում, որ մինչև փոխնախարար դառնալը, նա ղեկավարել Երևանի մետրոպոլիտենը և Հայկական երկաթուղին, որը ի դեպ, ռուսական կողմին հանձնվեց այն ժամանակ, երբ ինքը նախարարի առաջին տեղակալն էր և, ըստ աղբյուրների, անձամբ նա էր պատասխանատուն հանձնման և ընդունման աշխատանքների ժամանակ: Այսինքն, միլիոնների հասնող միջոցների հանձնումը, անհրաժեշտության դեպքում դրանց դուրս գրումը և այլ, այլ… վստահված էր իրեն:
Ես այս հոդվածը չէի սկսի գրել, եթե վերջերս այդ նախարարությունից մի գլխավոր մասնագետի չհանդիպեի, և նա խոսակցության ժամանակ չասեր`«հա հետո ինչ, որ ազատվել է աշխատանքից, իսկ հետաքրքիր է՝ մեկն ու մեկի մտքով անցնո՞ւմ է ստուգել այս մարդու գործունեությունը. չէ որ նրա մեկ ստորագրությունով կարելի էր միլիոններ աշխատել»: Իհարկե, ես այդտեղ լռեցի, քանի որ փաստացի պատճառ չունեի կասկածելու Հրանտ Բեգլարյանի անաչառ լինելու մեջ, սակայն երբ այդ գլխավոր մասնագետը հեռացավ, ես ինքս ինձ հարց տվեցի. «իսկ որտեղից հանրության մոտ պետք է հիմնավորված փաստարկներ լինեին»: Հիմնվելով այս ամենի վրա՝ ցանկանում եմ հարցս ուղղել ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար պրն. Գ. Բեգլարյանին`
Հարգարժան պրն նախարար, ի՞նչ կարծիքի եք, չարժե արդյո՞ք համապատասխան հանձնաժողով ստեղծել և Ձեր ուժերով ստուգել՝ վերոհիշյալ փոխնախարարը պատշա՞ճ է աշխատել, թե ոչ: Հակառակ դեպքում վատ ավանդույթ է ձևավավորվում, որպեսզի ավելի արտահայտիչ լինեմ, փորձենք մի պահ պատկերացնել, որ Հրանտ Բեգլարյանը մի շարք չարաշահումներ է կատարել, բայց հիմա հեռացել-գնացել է…: Իհարկե, ես արդեն կռահում եմ, թե Դուք ինչ պատասխան եք տալու, դե մոտավորապես այսպես. «Նրա օրոք բազմաթիվ տարբեր վերահսկողական կառույցները ստուգումներ են իրականացրել և ոչինչ չեն հայտնաբերել, ի՞նչ իմաստ ունի մի անգամ ևս ստուգելու»: Սակայն այդպիսի պատասխան տալուց առաջ գոնե Դուք ներքուստ կիմանանք, որ մի բանե երբ տարբեր կառույցները ընտրովի կարգով են ստուգումներ կատարում, այլ բան է՝ երբ ստուգումը կատարվում է ներսից`սկզբից մինչև վերջ սկզբունքով:
Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, նախապես ասեմ, որ կռահում եմ, որ շատերը ձեզանից այս հոդվածը կարդալուց հետո կարող են ասել`«այ քեզ միամիտ հոդվածագիր, ինչ իլյուզիաներով է ապրում»….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել